25.04.2024
Հրապարակվել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը. այն կարող է չկնքվել նոյեմբերին
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել ՄԻԵԴ կազմից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:


Tert.am-ը մեջբերում է կառույցի կայքում հրապարակված հաղորդագրությունը, որում նշվում է, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի բացառում ՄԻԵԴ-ից։


Եվրոպական կառույցներն ու բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին և ափսոսանք են հայտնել, որ չնայած դատարանի եզրակացություններին և հնչած կոչերին՝ Իլգար Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ:


Աղբյուրը հիշեցնում է, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը:


ԵԽԽՎ-ն այս շաբաթ Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել: Մասնավորապես՝ ընդունվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնել կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:


Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին:


ԵԽԽՎ-ն ընդունել է նաև Ալեն Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» զեկույցի վերաբերյալ №14397 բանաձևը: Զեկույցի նախագծում Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տրվում «խավիարային դիվանագիտության» հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել:


Մեկնաբանելով այս որոշումները՝ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել էր. «ԵԽԽՎ-ում չե՞ն տեսնում արդյոք՝ ուր է տանում Եվրոպային այդ քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ-ն կարծում է, թե իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժներ որոշելն է, իսկ հենց իր մոտ բացակայում են ցանկացած պարտավորություններ, այդ դեպքում ո՞ւմ և ինչի՞ համար է հարկավոր նման մարմինը»։

Ադրբեջանի և Իրանի միջև երկաթգծային բեռնափոխադրումները սկսվելու են նոյեմբերից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online