ԱՄՆ-ն լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կազմակերպության հակաիսրայելական դիրքորոշման պատճառով

1308

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեղեկացնելով, որ լքում է կազմակերպությունը: BBC հաղորդմամբ, որոշումը ուժի մեջ կմտնի 2018 թվականի դեկտեմբերի 31-ն:


«Սա դժվար որոշում է, որն արտահայտում է ԱՄՆ մտահոգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտքերի, կազմակերպության արմատական բարեփոխման անհրաժեշտության մասով և շարունակվող հակաիսրայելական դիրքորոշմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:


Պետքարտուղարությունում ավելացրել են, որ ԱՄՆ-ն մտադիր է մնալ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակով: 


Իր հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը ափսոսանք է հայտնել ԱՄՆ նման որոշման համար:

Տպել

Թեմայի այլ նորություններ