28.03.2024
Փորձագետ. Ադրբեջանը զենք է ձեռք բերում ավելի քան 20 երկրից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՌԴ-ում կպարտադրեն փոխել ազգային վարորդական վկայականները

ՌԴ ՆԳՆ-ում մշակում են օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, համաձայն որի ՌԴ տարածքում վեց ամսից ավելի ժամկետով գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն փոխել վարորդական վկայականները: 


Համաձայն պաշտոնական հաղորդագրության, նման փոփոխությունների հիմքում է ՀՀ ոստիկանության հետ խորհրդատվությունների արդյունքում ընդունված որոշումը: Ենթադրվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բոլոր քաղաքացիների համար հնարավորություն կընձեռվի ազգային վարորդական վկայականներով վարել տրանսպորտային միջոցներ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալելու պարագայում: Գերատեսչության տվյալների համաձայն, ՌԴ քաղաքացիություն ստացած կամ մշտապես ՌԴ տարածքում բնակվող անձինք երբեմն վարում են տրանսպորտային միջոցները ազգային վկայականներով, այդ թվում՝ անժամկետ վկայականներով: Իսկ ՌԴ օրենսդրությունը դա չի արգելում: Սակայն այդ ամենը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին չանցնել պարտադիր բուժզննում վկայականը փոխելու ժամանակ: 


Հաշվի առնելով այս ամենը, ՌԴ ՆԳՆ-ում մտադրվել են փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում, համաձայն որի՝ ՌԴ-ում բնակվող օտարերկրացի քաղաքացու վարորդական վկայականը ուժը կորցված է ճանաչվում ՌԴ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի ստանալուց վեց ամիս անց  կամ ՌԴ տարածք մուտք գործելուց վեց ամիս անց: 


Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունքներով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում։ Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, ըստ որի այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը) իրավունք է տրվում վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում՝ ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար