28.03.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ին չհաջողվեց նոր գլխավոր տնօրեն ընտրել. Բյուլբյուլ օղլին ընդամենը 2 ձայն է ստացել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պետդումայում մեկնաբանել են Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայեփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, դաս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Անկարայի հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատել։

RT-ի հետ հարցազրույցում այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Դմիտրի Նովիկովը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը ցույց տվեց, որ Անկարայի արտաքին քաղաքականության «շրջադարձները» կարող են առաջանալ ինչպես իշխանափոխության ժամանակ, այնպես էլ միեւնույն նախագահի օրոք։ Ընդ որում, Նովիկովն ընդգծել է, որ Ղրիմի հիմնախնդրում Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի համախոհը։

Ավելի վաղ Էրդողանն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Պորոշենկոն իր կողմից հավելել էր, որ հույս ունի, որ հուսով է, որ Թուրքիան կմիանա «Ղրիմի դեօկուպացիայի միջազգային բարեկամների խմբին»:

Հաջողված օր ԵԽԽՎ հայկական պատվիրակության համար. նախագահ ընտրվեց նախընտրելի թեկնածուն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար