29.03.2024
Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցեր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Ռոսատոմ»-ի ղեկավարությունը ՀՀ-ում քննարկել է ատոմակայանին նվիրված հարցեր

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում հոկտեմբերի 6-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ։

Նիստի մասնակիցները լսել են 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների կատարման հաշվետվությունը, անդրադարձել առաջիկա անելիքներին։ Քննարկվել են 2018թ. ընթացքում պլանավորված միջոցառումների, մասնավորապես սարքավորումների փոխարինման և արդիականացման համար նախատեսված մատակարարումների պլան-ժամանակացույցին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է, որ արդեն այս տարվա ընթացքում կսկսվի երկրորդ էներգաբլոկի տուրբինային (մեքենայական) արտադրամասի արդիականացման հիմնական սարքավորումների՝ տուրբոգեներատորի, բլոկային տրանսֆորմատորի մատակարարումը։ Նշվել է, որ ծրագրի իրականացման համար կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները:

Մասնավորապես արդեն վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը։ Պլանավորվել է մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, կայանի տարածքում կկատարվեն նաև բարեկարգման աշխատանքներ: Ռուսական մասնագետների հաշվարկով, միայն 2018թ. ընթացքում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպությունները կներգրավվեն ավելի քան 600 աշխատողներ:

Համատեղ համակարգող հանձնախմբի նիստում քննարկվել են նաև ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր։

Նախագահը քննարկել է Ալիևի հետ իր հանդիպման կազմակերպման հարցը ՄԽ համանախագահների հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար