29.03.2024
Նրանք Լապշին չեն, Թուրքիան չի հանձնի իր քաղաքացիներին. Արագած Ախոյանը լավատես է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՏՄ-ական կրքեր. Ինչո՞ւ «Ելք»-ը չի պահանջում կառավարության հրաժարականը, այլ ԵԱՏՄ-ին է դեմ

Ազգային Ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկվեց «Ելք» խմբակցության կողմից ներկայացրած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

Իր խոսքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցի քննարկումը հետաքրքիր մի հանգամանք է ի հայտ բերել. մինչ «Ելք» դաշինքը փաստարկներ է ներկայացնում, թե ինչու է ԵԱՏՄ անդամակցությունը վնաս հանրապետությանը, ՀՀԿ-ն հակափաստարկների ակտիվ փնտրտուքների մեջ է.

«ՀՀԿ ներկայացուցիչների մեծամասնությունը ընկնում է հակասությունների մեջ, երբ մենք արձանագրում ենք, որ ժամանակին, երբ քննարկվում էր անդամակցության հարցը, ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ դա նաև անվտանգության խնդիր է, բայց 2016-ի ապրիլին պարզվեց, որԵԱՏՄ անդամ պետությունը 80-ականների զենքով կռվում: ՀՀԿ-ից այս փաստարկին արձագանքում են, թե դա չեն կարող ասել, մենք էլ առաջարկում ենք ստեղծել հանձնաժողով, որտեղ այս և նմանատիպ հարցեր հնարավոր կլինի քննարկել նաև դռնփակ»,- ասաց նա:

Հաջորդ հակասությունը, որի վրա ուշադրություն հրավիրեց Նիկոլ Փաշինյանը, բոլորովին թարմ օրինակ է: Նրա խոսքով, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը վերջին օրերին տված իր հարցազրույցներում անընդհատ հայտարարում է, թե դեղձի արտահանումը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո կտրուկ աճել է, բայց Փաշինյանը ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, որը, ըստ նրա, հակառակն է ապացուցում.

«2013 թվականին, երբ ՀՀ-ն դեռ չէր անդամակցել ԵԱՏՄ-ին, Հայաստանը արտահանել է 11.464 տոննա, իսկ ահա արդեն 2016 թվականին՝ ԵԱՏՄ օրոք, արտահանումը կազմել է 6922 տոննա, 2017-ի առաջին կիսամյակում՝ 2253 տոննա: Մենք առաջարկում ենք հանձնաժողով ստեղծել հենց այս նպատակով, որ քննարկենք այս ամենը և հասկանանք՝ որո՞նք են օգուտներն ու վնասները այդ անդամակցությունից: Մենք կարծում ենք, որ մեր բերված փաստարկներին հակափաստարկներ չեն բերվել և եթե ՀՀԿ-ն ասում է, որ կան բաներ, որոնք չեն կարող հրապարակվել, ապաև առաջարկում ենք ստեղծել հանձնաժողով և քննարկել այդ հարցերը դռնփակ ռեժիմով»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց Փաշինյանից՝ դուրս գանք ԵԱՏՄ-ից ի՞նչ անենք, ո՞րն է այս ամենի քաղաքական նպատակը: Ընդդիմադիրը շեշտեց՝ ամենագլխավոր նպատակը ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելն է, որովհետև իրենք կարծում են, որ ԵԱՏՄ-ին անդամակցության և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ինքնիշխանությունը ստացել է լուրջ հարվածներ և ինչ-որ պահից էլ այդ գործընթացները կարող են անդառնալի հետևանքների բերել: Այս կոնտեքստում էլ «Ելք»-ը դիտարկում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, որպես ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանող հահակշիռ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մասին կքննարկեն խորհրդարանական լսումներում, որոնք կհրավիրեն առաջիկայում: Այս հանգամանքը ողջունեց ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ընդդիմության կողմից լսումներ նախաձեռնելը ցույց է տալիս, որ այլակարծությունը ՀՀ-ում կայացած քաղաքական մշակույթ է:

Բայց Աշոտյանը նաև հարցադրումներ ուներ.

«Ի՞նչ է տալիս ժամանակավոր հանձնաժողովը, որ չունի մշտական հանձնաժողովը: Կարծում եմ, ձեր նպատակը իրականում այս հարցը երկար ժամանակ օրակարգում պահելն է, որովհետև ակնհայտ է, որ հարցը օրակարգում կարող է մնալ, բայց դրական լուծում ունենալ չի կարող: Երկար պահել, քննարկել, մամուլում խոսալու առիթ ունենալ՝ սա է ձեր նպատակը: Այս գործընթացում ձին կապել ենք սայլի հետևից»,-հայտարարեց Աշոտյանը:
Շարունակելով նա ասաց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կապել ապրիլյան պատերազմին, մեղմ ասած, սխալ է, քանի որ դրանք իրար հետ որևէ կապ չունեն, և սա նույնն է, եթե նա հայտարարի, որ հենց ԵԱՏՄ շնորհիվ «Ելք»-ը մտավ խորհրդարան.

«Ինձ հետաքրքիր է, եթե այդքան վատ վիճակում է Հայաստանի տնտեսությունը, ապա ինչո՞ւ «Ելք»-ը չի պահանջում Կառավարության հրաժարականը, այլ պահանջում է ԵՏԱՄ-ից դուրս գալը: Ստացվում է, որ Կառավարությունը շատ լավ է աշխատում և այստեղ մենք համակարծիք ենք»,- արձանագրեց Աշոտյանը:

Իր հերթին, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն կողմ են արտահայտվել ԱԺ չորս խմբակցություններից առնվազն 3-ը և ինքը չի հիշում, որ «Ելք»-ը ընտրությունների ժամանակ հստակ հայտարարել է միությունից դուրս գալու մասին.

«Եվ դա դեռ հարց է՝ նախընտրական շրջանում, եթե հայտարարեիք այդ մասին, 7 տոկոսի շեմը կհաղթահարեիք, թե ոչ, քանի որ հանրության մեծամասնությունը կողմ է ԵԱՏՄ անդամակցությանը: Եվ հետո, վնասներից խոսալուց առաջ ինչ-որ մեկը հաշվարկել է, թե ի՞նչ կլինի, եթե ՀՀ-ն դուրս գա, վնասները հաշվե՞լ եք»,- ասաց նա, հավելելով իր ելույթը ապրիլյան պատերազմի մասին ակնարկով, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ֆիասկո է ապրել, Հայաստանն ու Արցախը չեն պարտվել, առավել ևս այդ պատերազմից հետո որևէ նոր պայմաններ, որ չեն բխի մեր շահերից, չեն եղել:

Վնասների մասին, թե ինչ կլինի, եթե ՀՀ-ն դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, խոսեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա, առաջին իսկ ազդակը այն կլինի, որ Հայաստանի համար ևս գազի գինը կսահմանվի այնպես, ինչպես ՌԴ-ն սահմանում է ԱՊՀ մյուս երկրների, Մոլդովայի համար, ինչն էլ կբերի նրան, որ Հայաստանը տարեկան 360 մլն դոլար ավել կվճարի դրա դիմաց: Հասկանալի է, որ դրա բեռը կընկնի թե՛ ազգաբնակչության, թե՛ էներգետիկների ուսերին, ինչի արդյունքում գնաճը անխուսափելի է: Բացի այդ, շարունակեց Գեղամյանը, հայկական ապրանքների մրցունակությունը կընկնի, գնաճը կլինի բավականին շոշափելի, գործազրկությունը կավելանա: Այնպես որ, ընդգծեց նա, հակափաստարկները հենց սրանք են, թեև դրական ֆոն էլ կարելի է տեսնել ընդդիմադիրների նախաձեռնությունում.


«Այս քննարկումներում դրական երանգ կա՝ հերթական անգամ հանրությունը լսում է այն օգուտների մասին, որ տալիս է Հայաստանին ԵԱՏՄ-ի անդամակցությունը»,- հավելեց Գեղամյանը:

Իսկ վերջում, հավելելով իր խոսքը Արմեն Աշոտյանը խնդրեց գործընկերներին որևէ քննարկում երբեք չվերածել Ռուսաստան և Արևմուտք հարցի, քանի որ դա ամենավտանգավոր հարցն է, որ կարող է կործանել հայկական պետականությունը.

«Մենք երկար ժամանակ դուրս ենք մնացել աշխարհաքաղաքական պայքարի խրամատներից , պետք չի, որ աշխարհաքաղաքական խրամատը անցնի Հայաստանով, որովհետև մեզ որևէ լավ բան չի սպասվում՝ օրինակների ետևից հեռու չգնանք: Եկեք հեռու պահենք մեր սահմաններից այդ պայքարը: Մի վերածեք այս տնտեսական միության քննադատությունը աշխարհաքաղաքական կամ քաղաքակրթական ընտրության: Ես հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական տիպի երկիր եվրասիական տարածքում, եթե մենք ինքներս ունենք այդ արժեքները, որպես գերակայություն, ոչ թե որպես հռետորաբանություն»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը:

Նշենք, որ թեև այս հարցը անցած շաբաթ բացասական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, ըստ այն կանոնակարգի՝ հարցը նաև մեկ անգամ կարող է քննարկվել լիագումար նիստում և այդ իրավունքից «Ելք»-ն օգտվեց: ԱԺ Հանրապետական խմբակցությունը, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը դարձյալ դեմ արտահայտվեցին ընդդիմադիր խմբակցության առաջարկին:

Երբ ԱԺ-ն վերածում են չարաճճի տղաների համար փակ տուն-ինտերնատի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար