29.03.2024
Իրանը վառելիքի էմբարգո է հայտարարել Իրաքյան Քրդստանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քրդական հանրաքվեից հետո. Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ մեկնել է Իրան

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը մեկնել է Իրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ թուրքական ռազմական գերատեսչությանը հղումով։


Ավելի վաղ Աքարի՝ Իրան սպասվող այցի մասին հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Թեհրան կմեկնի չորեքշաբթի։ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեցի հետո Անկարան պետք է պատրաստ լինի տարածաշրջանում իրավիճակի յուրաքանչյուր փոփոխության:


Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկու երկրների ԶՈՒ-երի գլխավոր շտաբերի պետերը կքննարկեն պետական սահմանների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։


Այսօր արդեն թուրք գեներալը բանակցություններ է անցկացրել իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Բաղերիի հետ:


Թուրքական Anadolu գործակալության տեղեկություններով՝ բանակցությունների հիմնական թեմաներն էին հակաահաբեկչական պայքարի համակարգումը և երկու պետությունների սահմանային շրջաններում անվտանգության ապահովումը:


«Գլխավոր շտաբերի պետերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին», - նշված է թուրքական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:


Օրվա երկրորդ կեսին Հուլուսի Աքարը կհանդիպի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի և Ազգային Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:


Երկու օրից` հոկտեմբերի 4-ին,Թեհրանում կլինի արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա մասնակցելու է Ռազմավարական համագործակցության թուրք-իրանական խորհրդի հերթական նիստին:

Քաղաքագետ. Քրդական հանրաքվեն նպաստել է Թուրքիայի և Իրանի միջև «քաղաքական հալոցքին»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար