24.04.2024
Հայաստանում հակառուսական տրամադրություններն արտաքին պատվեր են. մոնիտորինգ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն հանդես է գալիս սպառազինության արտադրությամբ, որը չունի շուկայում անալոգներ. ՊՆ

2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը կավելանան 27 մլրդ դրամով կամ 17 տոկոսով: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին:


Նախարարի խոսքով, ավելացումը հիմնականում ուղղվելու է սպառազինության գնումներին։


Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարմանը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, նախարարը նշեց, որ այն կավարտվի մինչև տարեվերջ: Եվ այդ ժամկետը, ընդգծեց նա, նախատեսված է հենց համաձայնագրով:


«Ընթացքը նորմալ է, գտնվում ենք ակտիվ փուլում», - հավաստիացրեց Վիգեն Սարգսյանը:


Նախարարը ասաց, որ նախորդ տարվա համեմատ՝ մատակարարումների ոլորտում այս տարի ունեցել ենք մոտ 10 տոկոս խնայողություն, որն օգտագործվելու է սպառազինության, զենքի ձեռքբերման համար


Նախարարը կարևորեց Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը.


«Այս տարի մենք մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար: Այդ միջոցները ոչ միայն գնային առումով ունեն մի շարք առավելություններ, այլև չունեն շուկայում իրենց անալոգները։ Եվ սա առաջին քայլն է ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու առումով»,- նշեց նա։


Նախարարությունը նաև կարևորում է ռազմաարդյունաբերության հաստատություններում կրթության որակի կտրուկ ավելացումը, որին միտված քայլեր արվել են և առաջիկայում էլ շարունակվելու են: 


Եզրափակելով իր խոսքը, նախարար Սարգսյանը նշեց, որ զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ՝ սպառազինության խելամիտ ձեռքբերում ու մարտական ծաայության մեջ ներդրում, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացում և զորքի մարտունակության հետևողական բարձրացում և այլն:

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ. նախագահի խորհրդական
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին