29.03.2024
Բաղդասարով. Թուրքիան վախենում է սիրիա-քրդական պետության ձևավորումից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետներ. Թուրքիան Սիրիայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների չի դիմի

Պետք չէ սպասել Թուրքիայի կանոնավոր բանակի լայնածավալ ռազմական գործողություններ Սիրիայի տարածքում: Այդպիսի կարծիք են հայտնում մերձավորարևելյան հարցերով զբաղվող փորձագետները՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե թուրքական բանակին հրաման է տրված ներխուժել Սիրիայի տարածք:

Նշվում էր, որ դա արվում է "Իսլամական պետության" և Ասադի դեմ 10 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու համար: Անվտանգության գոտու ընդհանուր լայնությունը կկազմի 90 կմ և բանակն իբր թե արդեն ստացել է կոնկրետ հրամաններ: Գործողությանը կմասնակցեն առնվազն 12.000 զինվորներ՝ երկու բրիգադ: Թուրքիան նաև նպատակ ունի այդ տարածքը պահել հեռահար հրետանու կրակի տակ՝ սահմանից 50 կմ հեռավորության վրա: Դրան զուգահեռ, թուրքական բանակը կենտրոնացվում է սիրիական սահմանին արդեն վաղուց և ԶԼՄ-ների վերջին տեղեկություններն առաջին ազդանշանը չէ թուրքական զորքերի սիրիական տարածք ներխուժելու մասին:

«Թուրքական ղեկավարությունը մինչ այդ բազմաթիվ անգամ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Այնտեղ կարելի էր բնակեցնել փախստականներին, որոնց հոսքը միայն ավելանում է: Դա կարող էր կանխել Սիրիայի քրդերի քաղաքական ինստիտուցիոնալացումը: Դա ձեռնտու չէ Թուրքիային, քանի որ սիրիական քրդերը էթնիկապես շատ մոտ են Թուրքիայի քրդերին, այնտեղ միշտ շատ պոպուլյար էր Քրդական բանվորական կուսակցությունը, իսկ Կոբանիի ողբերգությունից հետո Սիրիայի կողմից Թուրքիայի քննադատությունը ավելի ուժեղացավ», - VERELQ-ի հետ զրույցում նշեց Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, արևելագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Նրա խոսքով, ավելի հավանական է, որ Էրդողանը ցանկանում է կյանքի կոչել այդ սցենարը՝ մինչև Թուրքիայում կոալիցիայի ձևավորման շուրջ եզրափակիչ բանակցություները: «Երկու կողմերը, ում հետ կարելի է կոալիցիոն կառավարություն ստեղծել՝ և' քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիան, և' Ազգային շարժում կուսակցությունը քննադատում են այսօրվա միակուսակցական կառավարությանը Սիրիայի գործերին ակտիվ միջամտության համար: Այդ պատճառով բուֆերային գոտու ստեղծումն ընդդիմությանը փաստի առաջ կկանգնեցնի. նոր կոալիցիոն կառավարությունը դժվար թե հավանություն տա ներխուժմանը»,-նշել է Սոտնիչենկոն:

Թուրքական ղեկավարությունը նաև զգուշանում է հակամարտության մեջ մտնել "Իսլամական պետության" հետ: Դա հղի է Թուրքիայի տարածքում ահաբեկչությունների վտանգով, այդ թվում զբոսաշրջային տարածքներում: Այդ պատճառով, եթե ներխուժումը տեղի ունենա՝ դրա հավանականությունը փոքր է, ապա այն կկրի սահմանափակ բնույթ: Թուրքական զորքերը կփորձեն գրավել քրդերի և Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլ ոչ թե "Իսլամական պետության": Ամեն դեպքում, թուրքական բանակը պատրաստ չէ երկարատև մարտական գործողությունների մեջ մտնել որևէ ուժի դեմ:

«Ներխուժման պատրաստակամությունը կարող է նաև ազդանշան լինել սաուդյան ղեկավարության համար, որի հետ շուտով կրկին բանակցություներ են ընթանալու Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ», - асац արևելագետը:

Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ Սիրիան գտնվում է փլուզման եզրին, ինչն ավելի մեծ վտանգի տակ կդնի տարածաշրջանը, որն առանց այդ այլ աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկն է: «Միջազգային հանրությունը և հատկապես Անվտանգության խորհուրդը այլևս չեն կարող իրենց թույլ տալ ժամանակ ծախսել և պետք է դադարեցնեն բռնությունները»,-նշել է գլխավոր քարտուղարը:

Այդ առումով Սոտնիչենկոն նշեց, որ Թուրքիայում այդ հայտարարությունը կարող էին ընկալել որպես կոչ միջազգային հանրությանը՝ վերջ դնել քաղաքացիական պատերազմին ռազմական ճանապարհով: Այդ պատճառով, շարունակեց նա, զորքերը բերվել են մարտական վիճակի, որպեսզի եթե այդ հարցը իսկապես բարձրացվի, պատրաստ լինել դրան:

Պետք է նշել, որ թուրքական բանակի ներխուժման հնարավորությունը Սիրիայի հյուսիս չի կարող վտանգ չներկայանցել այդ երկրի հայ համայնքի համար: Հայտնի է, որ նախորդ տարի հայաբնակ Քեսաբի վրա Ջաբհատ Ան-Նուսրայի հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի ակտիվ աջակցությամբ: Ավելին, նախորդ տարվա սեպտեմբերին սիրիական Դեր-Զորում Սուրբ Նահատակաց եկեղեցին պայթեցրած իսլամականները, որոնք իրենք էլ տուժեցին պայթյունից, հետագայում բուժում են ստացել Թուրքիայի տարածքում:

Արևելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ թուրքական բանակի ներխուժման վտանգը միշտ առկա է և հաճախ բարձրաձայնվել է տարբեր մակադրակներով:

«Սակայն ըստ իս, դա այսօր քիչ հավանական է: Այն, որ տարբեր թուրքական խմբեր ներգրավված են, դա բոլորին է հայտնի, սակայն կանոնավոր բանակի ուղիղ հարձակումը այդքան էլ հավանական չէ: Անկարայի և ԱՄՆ-ի միջև զինատեսակների մասին գոյություն ունեն որոշակի պայմանավորվածություններ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների զինումը, սակայն այնեղ նշված չէ անմիջական հարձակման մասին», - պարզաբանեց Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում:

Ընթացիկ տարվա մայիսին ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են օդից սիրիական ընդդիմության աջակցության մասին: Խոսքը գնում է ջոկատների մասին, որոնք Վաշինգտոնը և Անկարան երկու ամիս դրանից առաջ համաձայնվել են մարզել՝ "Իսլամական պետության" դեմ պայքարելու պատրվակով: Սիրիան այդ ժամանակ ապստամբներին օդային աջակցությունը դիտարկել է որպես ագրեսիա Դամասկոսի դեմ:

Թուրքիայի գործողությունները ի վերջո ուղղված են Բաշար Ասադի իշխանության, ինչպես նաև քրդական պետության ստեղծման դեմ: Այդ մասին են վկայում վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի շուրթերից հնչեցված բավականին ջղաձիգ հայտարարություններն այն մասին, որ Անկարան թույկ չի տա Սիրիայի հյուսիսում անկախ քրդական պետության ձևավորումը:
Ի՞նչ զինատեսակներ կգնի Հայաստանը ռուսական վարկով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար