28.03.2024
Ապագա նախագահից ևս մեկ լիազորություն խլեցին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Զավեշտ և անհեթեթություն. Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանում է մամուլի սիրած թեման

Մամուլն այսօր գրել էր, թե Հանրապետական կուսակցության կանանց ջանքերը վերջապես տեղ են հասել և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արփինե Հովհաննիսյանին հրահանգել է զբաղվել միայն ԵԽԽՎ-ի շրջանակում եղած գործերով:


VERELQ-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նման լուրերն ուղղակի անհեթեթություն են: Ըստ այդմ, նա հրաժարվեց մեկնաբանել նման զավեշտալի լուրերը.


«Պարզապես մեկ բան՝ հիվանդագին երևակայությունը և սեփական ցանկությունները իրականության հետ շփոթելն արդեն լուրջ հիվանդության ախտանշան է, ընդ որում՝ բավական ծանր փուլում գտնվող»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ իր համար պարզ տեսանելի են աղբյուրի ոչ միայն ականջները, այլև ողջ մարմինը:


Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի դեմ իբրև թե տարվող կանանց պայքարի թեման հայաստանյան ԶԼՄ-ների սիրած թեմաներից մեկն է, որին պարբերաբար վերադառնում են:

Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է. ԿԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար