29.03.2024
Իրանից գազ գնելու մասին բանակցություններ եղել են, առաջիկայում էլ կքննարկվի. Իրանի դեսպան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ապագա նախագահից ևս մեկ լիազորություն խլեցին

ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն է տվել ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:


Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները.


«Այսօր ՀՀ նախագահի կողմից սահմանվում են որոշակի կարգեր այն միջազգային պայմանագրերի հետ կապված, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք»,- նշել է նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:


Ըստ այդմ, առաջարկվում է ապրիլի 9-ից այդ լիազորությունն այլևս հանրապետության նախագահին չվերապահել:

Զավեշտ և անհեթեթություն. Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանում է մամուլի սիրած թեման
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար