29.03.2024
Մամուլ. ՊՆ-ի պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Չինաստանի հետ զարգանալու է փոխգործակցությոնը նաև պաշտպանական ոլորտում. Վիգեն Սարգսյան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։


Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել կայացած հայ-չինական բանակցությունների մանրամասները և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կերպով կզարգանա նաև պաշտպանական ոլորտում։ Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։

Հյուսիս-հարավի կառուցման վրա ծախսվել է 150.3 մլն դոլար ու 23,14 մլն եվրո. պարզաբանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար