20.04.2024
«Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրեց իշխանություններին երեք պահանջ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Իշխանությունները Երևանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չունեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը որևէ առնչություն չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՌԴ էներգետիկայի նախարարությունն ինչ առնչություն ունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: «Մենք Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չունենք: Այդ երկրի կառավարությունը սակագների ձևավորման վերաբերյալ որոշումներն ինքնուրույն է ընդունում: Եվ բնականաբար՝ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ցույցերի հետ»,- ասել է Նովակը: Նախօրեին էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էր անդրադարձել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր. «Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը կլուծվի այնպես, որ բավարարի երկու կողմին էլ՝ թե ցուցարարներին, թե՛ իշխանություններին: Սպասում ենք Երևանից լուրերին»: Կարասինը խոսել էր նաև ռուսական ԶԼՄ-ներով շրջանառվող այն վարկածի մասին, թե Հայաստանի ներկա իրավիճակը հրահրվում է Արևմուտքից ասելով, որ այն պետք է ապացուցել»: «Մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենը, ինչը նախորդել է ակցիաներին, բայց հապճեպ եզրակացություններ ես չէի անի»,- ասել է Գրիգորի Կարասինը»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Մինչ Երևանում շարունակվում են էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները, պարզվում է՝ Հայաստանում շարունակում է նվազել էլեկտրաէներգիայի արտադրությունը: ՀՀ ԱՎԾ տվյալներով, այս տարվա հունվար-մայիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.9 տոկոսով: Այս իրավիճակը, թերևս, նոր չէ. վերջին տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազում են հետևողականորեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ շուրջ մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում մինչեւ երեկ չէր հնչել ոչ մի պաշտոնական տեսակետ, այն է՝ ՀՀ իշխանություններն արդյոք կընդառաջե՞ն Հայաստանի հանրությանը եւ կհրաժարվեն թանկացումներից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել էլէներգիայի սակագները բարձրացնելու մտադրությունից: Ավելին՝ իրենք մտադիր են 2000 դրամով փոխհատուցել անապահով խավին եւ վերջ: Բայց ցուցարարներին այդ լուծումը չի բավարարում, եւ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը շարունակում է օր օրի ավելի մեծ թափ հավաքել: Նստացույցի մասնակիցների համար երեկ անգամ եղանակն էր փորձություն նախապատրաստել: Օրվա երկրորդ կեսից մայրաքաղաքում սկսեց հորդառատ անձրեւ տեղալ: Սակայն դրանից հետո ցուցարարների թիվը ոչ թե պակասեց, այլ հակառակը՝ գնալով ավելանում էր: Նրանք պահանջում են ՀԾԿՀ-ի կայացրած որոշման չեղարկումը եւ չեն նահանջելու: Իսկապես փակուղային իրավիճակ է: Նույնիսկ ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ «պատրաստ եմ աշխատելու ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ՝ անկախ Կառավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումից»: Սա նշանակում է, որ իշխանություններն իրավիճակից դուրս գալու ելք չունեն: Իսկ նման դեպքում նրանց մեկ բան է մնում՝ հրաժարական տալ (ինչպես Հունաստանում)՝ տեղը զիջելով այն կարող ուժերին, որոնք լուծումներ կգտնեն: Յոլլա տանելու հոգեբանությունը ինչքա՞ն կարող է գերակշռել իշխող բուրգում»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության եւ ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երեւանում չէ, եւ եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում: Նա հաստատել է Երեւանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը եւ հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Խորհուրդը՝ Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ, հինգհոգանոց կազմ ունի, եւ բոլորն էլ ապրում են ՌԴ-ում: Մեր լրագրողի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային, հերթական նիստ է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ամփոփում է իր աշխատանքները: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ հունիսի 30-ը ավարտել սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման աշխատանքները, որպեսզի հուլիսի սկզբին փոփոխությունների ամբողջական տեքստը հնարավոր լինի հրապարակել: Հուլիսի սկզբին վերջնական տեքստի պատրաստ լինելու դեպքում այն կուղարկվի նաեւ Վենետիկի հանձնաժողովին: Իշխանությունները ցանկանում են, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պատրաստ լինի մինչեւ սեպտեմբեր, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները եւ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ նախագծի տեքստը հրապարակելուց հետո նախկին կոալիցիոն ընկերները պետք է հստակ ասեն՝ իրենք կողմ են, թե դեմ»:
Երևան. Առաջնորդները գնացել են, ցուցարարները՝ մնացել - իրավիճակը լարվում է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel