29.03.2024
Իրանցի գեներալ. Իրաքյան Քրդստանում հանրաքվեն ԱՄՆ–ի դավադրությունն է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողան. Թուրքիան ու Իրանը համատեղ գործողություններ են սկսում տարածաշրջանում

Իրանը և Թուրքիան կարող են համատեղ գործողություններ սկսել տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Hürriyet–ը։

Էրդողանը նշել է, որ համատեղ ռազմական գործողությունների իրականացումը մինչ այդ քննարկվել է Թուրքիայի ու Իրանի ԳՇ պետերի հանդիպմանը։

Այսօր թուրքական ԶԼՄ–ները հայտնել են, որ Իրանը կոչ է արել Թուրքիային համատեղ գործողություններ սկսել Իրաքի հյուսիսում` Քրդական բանվորական կուսակցության դեմ։

Փորձագետ. ԱՄՆ–ն չի հաջողվի դուրս մղել ՌԴ–ին Մերձավոր Արևելքից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար