28.03.2024
Ալիևը ռիսկի չի գնա և չի սկսի ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՀ ԱՎԾ. Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Արցախի հանրապետությունում 2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունից։


Ըստ աղբյուրի, ընթացիկ տարվա հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս:


2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 դոլար կամ 1333.3 եվրո: ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը:


Համախմբված բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19.9 %-ով
Արցախի ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2017 թ. հունվար-հունիսին Արցախի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 16.1 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 19.9 տոկոսով:
ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերը կազմել են 128.1 մլրդ դրամ և 2016 թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 30.0 մլրդ դրամով կամ 30.5 տոկոսով:

2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 83.2 մլրդ դրամ և 2016 թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 31.2 տոկոսով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.2 տոկոսը բաժին է ընկնում ռեզիդենտներին, 21.8 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ավանդների 21.6 տոկոսը ցպահանջ են, 78.4 տոկոսը` ժամկետային:

Սպանություն, թե՞ ինքնասպանություն. զինծառայողը մահացել է ծնոտի հրազենային վիրավորումից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար