28.03.2024
Ռոհանին միջուկային ծրագրի պաշտպանությունն անվանել է Իրանի քաղաքական առաջնահերթություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ասադն Էրդողանին քաղաքական չքավորի հետ է համեմատել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ Թուրքիային այլեւս իր գործընկերը չի համարում։ Այս մասին նա ասել է երկրի ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՍԱՆԱ» գործակալությունը։

Ասադը հիշեցրել է, որ Սիրիան պատրաստ էր քննարկել բոլոր առաջարկները, որոնք ուղղված են պատերազմի դադարեցմանը, չնայած նախապես գիտեր, որ դրանց մեծ մասը բարի նպատակներ չեն հետապնդում։

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, նա նշել է, որ այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ նրա վարչակազմն աջակցում է ահաբեկիչներին, Թուրքիայի ղեկավարը քաղաքական չքավորի դեր է կատարում։


«Դրա համար Սիրիան չի վստահում նրան, չի համարում ո՛չ գործընկեր, ո՛չ երաշխավոր»,- ասել է Սիրիայի առաջնորդը։

Իրանցի գեներալ. Իրաքյան Քրդստանում հանրաքվեն ԱՄՆ–ի դավադրությունն է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար