29.03.2024
Չդադարող փորձեր. Արևելյան Եվրոպան փնտրում է գազային կախվածության թուլացման ճանապարհներ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բաղդասարով. Եթե Իրանը չպատերազմեր՝ Իրաքի և Սիրիայի կառավարությունները վաղուց կտապալվեին

Ռուսաստանը բարձրաձայնել է ահաբեկչական "Իսլամական պետություն" խմբավորման աճող ազդեցության կանխարգելման ծրագիրը: Ինչպես հայտարարել է ՌԴ-ի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը, Պարսից ծոցի երկրները պետք է գիտակցեն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անվտանգության վերջին պատվարն է և աջակցեն Դամասկոսին "Իսլամական պետության" դեմ պայքարում:

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, պահեստազորի գնդապետ Սեմյոն Բաղդասարովը նշել է, որ այսօր "Իսլամական պետության" դեմ պայքարում են Իրանը, Սիրիայի կառավարությունը, լիբանանյան Հզբոլահ շարժումը, Իրաքի շիական ոստիկանությունը, ինչպես նաև իրաքյան և սիրիական քրդերը: Ըստ նրա, օդային հարվածներ է հասցնում նաև ԱՄՆ-ը, սակայն դրանից ոչ մի օգուտ, փոխանցում է svpressa.ru կայքը:

Բաղդասարովը նշել է, որ "Իսլամական պետության" դեմ «պատերազմում» է նաև ամերիկյան կողմից ֆինանսավորվող իրաքյան բանակը: Նրա խոսքով, այդ բանակն ավելի շատ փախչում է և Իսլամական պետությանն է թողնում իր ամբողջ զինամթերքը: Պատահական չէ, որ Իրաքի Քրդստանի անվտանգության խորհրդի ղեկավար Մասրուր Բարզանին հայտարարել է, որ Իրաքը դարձել է "Իսլամական պետության" համար զենքի ամենախոշոր մատակարարը:

Նրա խոսքով, "Իսլամական պետությունը" իր գլխավոր թշնամիներին է համարում շիաներին՝ հենց դրա համար են նրանք այսօր Սիրիայի դեմ են պատերազմում: "Եթե Աստված մի արասցե, "Իսլամական պետությունը" գրավի լեռնային Ջուրուդ-Էրսալի լեռնանցքը, ապա ծայրահեղականները կներխուժեն նաև Լիբանան", - պազաբանել է փորձագետը: Նա նշել է, որ դրանից հետո թիրախ կդառնան նաև քրդերը, իսկ երբ "Իսլամական պետությունը" հաղթի քրդերին, հաջորդ թիրախը կլինի Իսրայելը և Պարսից ծոցի միապետությունները:

Փորձագետը նշել է, որ եթե Իրանը չկռվեր Իրաքում և Սիրիայում, իսկ այնտեղ կռվում են Իսլանական հեղափոխության պահապանների գնդի հազարավոր մարտիկներ, ապա Դամասկոսի և Բաղդադի կառավարությունները վաղուց կտապալվեին: Ըստ նրա, Թեհրանը չի կարող ավելի մեծ օգնություն տրամադրել, քանի որ հակառակ պարագայում սունիական աշխարհը ոտքի կկանգնի:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը նշել է, որ ԱՄՆ-ը խաբել է Պարսից ծոցի իր դաշնակիցներին: Վաշինգտորնը օգտագործել է նրանց, որպեսզի շիա-սունիական պատերազմ հրահրեն, իսկ այդ ամենի շարժիչ ուժը Էր-Ռիյադն է, որը գործում էր Վաշինգտոնի թելադրանքով, որպեսզի այդ կերպ զսպի Թեհրանի նկրտումները:

Նրա խոսքով, արդյունքում սունիների և շիաների հակամարտություն սկսվեց ողջ տարածաշրջանում և վտանգ առաջացավ արդեն Ծոցի միապետությունների համար: Փորձագետը նշել է, որ առաջին հերթին Սաուդյան Արաբիայի համար, որն իր տարածքում արդեն զգում է շիական ապստամբների գործողությունները, իսկ Վաշինգտոնը հոգ չի տանում իր մերձավորարևելյան գործընկերների շահերի մասին:

Նա նշել է, որ Եվգենի Լուկյանովը իրավացի է՝ սաուդացիներն այժմ պետք է ուղիղ պայմանավորվեն Իրանի հետ՝ խոսքը գնում է ոչ այն մասին, որպեսզի աջակցեն Բաշար Ասադի աշխարհիկ վարչակարգին, այլ ընդհանուր լեզու գտնեն ալևիների և շիաների հետ:
Թուրքիան և
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար