29.03.2024
Փորձագետ. Ադրբեջանա–թուրքմենական հարաբերությունները դարձել են ռազմավարական
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան «անվտանգության պատ» է կառուցում Իրանի հետ սահմանին

Թուրքիայի իշխանությունները սկսել են Իրանի հետ սահմանին «անվտանգության պատի» կառուցումը, որն, ըստ թուրքական կողմի, կփակի քուրդ անջատողականների ճանապարհը:


Այժմյան Թուրքիայի արևելյան Աղրըի նահանգում ահռելի բետոնե աղյուսներն արդեն շարվում են: Աղբյուրը մանրամասնում է, որ 144 կմ երկարությամբ պատը պետք է թույլ չտա Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամներին տեղաշարժվել թուրք-իրանական 500 կիլոմետրանոց սահմանով:


Հայտնի է, որ երկու տարի առաջ Թուրքիան նմանատիպ պատ է կառուցել նաև Սիրիայի հետ սահմանին, որպեսզի թույլ չտա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ներթափանցումը երկիր:


Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանին կառուցված պատն ունի 690 կմ երկարություն:

Արցախում զոհված ռուսաստանցի լրագրողին ցանկանում են հետմահու պարգևատրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար