28.03.2024
ԱԳՆ. Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կոնկրետ որևէ բան չկա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ Չինաստանը Երևանում նոր դեսպանատուն է կառուցում

Չինաստանի դեսպանատան նոր շենքն արտացոլում է համագործակցության նոր ծավալները։ Այս մասին Երեւանում ՉԺՀ-ի դեսպանատան հիմնարկեքի արարողությունից հետո լրագրողներին հայտարարեց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը։


Երևանում Չինաստանի դեսպանատան նոր շենքը կառուցվում Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում: Նույն պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ տեղեկայված է ԱՄՆ դեսպանատունը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Երևանում Չինաստանի դեսպանատան նոր շենքը կառուցվում Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում


«Մեզ համար դա մեծ եւ ուրախալի իրադարձություն է։ Հայաստանում Չինաստանն ավելի լավ կներկայացվի։ Դա օրինաչափ է, քանի որ կարտացոլի համագործակցության ծավալն ու մեր փոխհարաբերությունների բնույթը։ Հարաբերություններն արագ են զարգանում եւ, բնականաբար, պահանջվում են նոր ջանքեր, աշխատակիցների ավելի մեծ թիվ եւ մեծ շենք»,- նշեց դեսպանը։


Նրա խոսքով՝ Անդրկովկասյան երկրների եւ հատկապես Հայաստանի հետ հարաբերություններն արագ են զարգանում։ «Համագործակցությունը զարգանում է պլանաչափորեն։ Նոր նախաձեռնությունների տեսանկյունից հայտնի նախաձեռնություն է մետաքսե ճանապարհի համատեղ կառուցումը։ Նախաձեռնությունն ուղղված է եվրասիական մայրցամաքի հետ համագործակցության ընդլայնմանը։ Հայաստանը Մետաքսի մեծ ճանապարհի մի մասն է եղել»,- հիշեցրեց դեսպանը:


Այնուհետև հիմնարկեքի պաշտոնական արարողության ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը հայտարարեց. «Հեռավորությունը չի կարող բաժանել իսկական ընկերների: Չնայած Չինաստանն ու Հայաստանը աշխարհագրորեն իրարից հեռու են գտնվում, չինացիներն ու հայերը բարեկամ ժողովուրդ են: Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապը տարեց տարի զարգանում է եւ կայուն հիմքերի վրա է գտնվում»:


Չինաստանի ԱԳ նախարարի օգնականի խոսքով, դեսպանության նոր շենքի կառուցմամբ Հայաստանն ու Չինաստանը շարունակում են իրենց երկարամյա դիվանագիտական հարաբերությունները. «Չինաստանը՝ որպես Հայաստանի բարեկամ եւ հուսալի գործընկեր, պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ»:


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին նշեց, որ 25 տարիների ընթացքում եւ Հայաստանը, եւ Չինաստանը, ամեն ինչ արել են զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն ու համագործակցությունը երկու երկրների միջեւ: Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ այս շենքը Չինաստանը Երեւանում կառուցում է այն հեռանկարով, որ իրագործելու է նոր ու լայնամասշտաբ ծրագրեր:

Վարչապետի մոտ ֆերմերային տնտեսություններին ներկայացվել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար