29.03.2024
Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հատուկ հարաբերություններ. ՌԴ-ն հուսալիորեն երաշխավորում է Աբխազիայի անվտանգությունը

«Ռուսաստանը վճռական է՝ հետագայում ևս հուսալիորեն երաշխավորելու Աբխազիայի Հանրապետության անվտանգությունը և անկախությունը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երեքշաբթի օրը այցելելով Աբխազիա:


Պիցունդայում Աբխազիայի առաջնորդ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպմանը նա ասել է, որ ռուս-աբխազական միացյալ զորախումբը զարգանում է շատ լավ, սոլիդ բազայի վրա, և նշել է, որ հետագա քայլերի շուրջ ևս պայմանավորվածություններ կան: «Մեք ունեն հատուկ հարաբերություններ: Մենք հուսալիորեն երաշխավորում են Աբխազիայի Հանրապետության անվտանգությունը և անկախությունը: Հետագայում եւս այդպես կլինի», - ասել է ՌԴ նախագահը:


Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը նաև ասել է, թե Ռուսաստանի և Աբխազիայի ուժային կառույցների համագործակցությունը կբարձրացնի Աբխազիայում հանգստացող զբոսաշրջիկների անվտանգությունը: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Աբխազիայի ներքին գործերի նախարարությունների միջև տեղեկատվական համակարգող կենտրոն ստեղծելու պայմանավորվածություն կա:


Աբխազիայում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկները վերջին շրջանում ավազակային հարձակման էին ենթարկվել, հարձակման հետևանքով զբոսաշրջիկներից մեկը մահացել է:


Խաջիմբայի հետ հանդիպմանը Պուտինը անդրադարձել է նաև սոցիալ-տնտեսական հարցերի, ասել է, թե անհրաժեշտ է գտնել Աբխազիայի տնտեսությունը զարգացնելու օպտիմալ ուղիները՝ նոր աշխատատեղեր ստեղծելու և սեփական հարկային դաշտ ձևավորելու համար:


Վերջին անգամ Ռուսաստանի նախագահը Աբխազիա էր ժամանել 2013-ի օգոստոսի 25-ին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Սա նախագահի պաշտոնում Պուտինի երրորդ այցն է Աբխազիա: Նրա այցերն գրթեթ ավանդաբար տեղի են ունենում օգոստոս ամսին: Այդպես էր 2009 և 2013 թթ.:


Այս անգամ Պուտինն Աբխազիա է եկել օգոստոսի 8-ին, երբ նշվում է 2008 թվականին Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիայի հետևանքով առաջացած օգոստոսյան կարճատև պատերազմի 9-րդ տարելիցը: Նրա այցելության օրը Վրաստանի կառավարական, պետական հաստատությունների շենքերի վրայի ազգային դրոշները իջեցված էին: Վրաստանցի փորձագետները, քաղաքական ու հանրային գործիչները վերստին կանխատեսելի միասնություն դրսևորեցին ՌԴ նախագահի այցն Աբխազիա քննադատելու գործում: Այցի կապակցությամբ ափսոսանք հայնեց նաև ՆԱՏՕ-ն՝ գնահատելով այն «որպես հարված խնդրի կարգավորման խաղաղ բանակցություններին»:


Միևնույն ժամանակ իրավիճակին հավելյան սրություն է հայտնում այն հանգամանքը, որ ՌԴ առաջնորդը Աբխազիա է ժամանել ԱՄՆ նախագահ Մայքլ Փենսի Վրաստան կատարած այցից մեկ շաբաթ անց: Թրամփի վարչակազմում երկրորդ դեմք հանդիսացող Փենսը ոչ միայն աջակցություն հայտնեց Վրաստանին ՌԴ-ի հետ հակամարտության հարցում, այլև վերտսին ակտուլացրեց այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամկացության գաղափարը:

Տնտեսագետ. Ադրբեջանում տնտեսական աճի համար իրական գործոնները բացակայում են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար