29.03.2024
Հայացք ԱՄՆ-ից. Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայկական «դիվերսիոն խմբի» ետմղումը Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է. Հասրաթյան

Նախօրեին երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր տարածեցին, թե հայկական դիվերսիոն խումբը փորձ է ձեռնարկել հարձակվել իրենց դիրքերի վրա, սակայն հետ է շպրտվել: Ըստ այդ հրապարակումների՝ հայկական կողմը մեկ զոհ է տվել, իսկ աադրբեջանական կողմը կորուստ չի ունեցել: 


Արցախի հանրապետության պաշտպանության բանակից հերքում են հերթական այս ապատեղեկատվությունն ու հայկական կողմի զոհի մասին լուրը: Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանն այս լուրերը որակել է հերթական հեքիաթ՝ սեփական լսարանի համար.


«Ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց; Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել...»: Դե ինչ, կարելի էր նաև այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է... սեփական լսարանի համար»,- հայտարարել է Հասրաթյանը:

Առաջին կիսամյակում Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից կազմել է 1,094 մլրդ դոլար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար