28.03.2024
«ԻՆՏԵՐ ՌԱՈ». Հայաստանյան իրադարձությունները տեղափոխվել են քաղաքական հարթություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանն անհանգիստ է. ընդդիմադիր տրամադրությունները սրվել են

Այժմ հայ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրություններն առավել քան երբեք ուժեղ են: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ հունիսի 22-ի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված սոցիալական բողոքը վերածվեց մասշտաբային քաղաքական ակցիայի: Այդ մասին VERELQ-ի հետ հարցազրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի գիտական աշխատակից Հրանտ Միքաելյանը՝ մեկնաբանելով հունիսի 22-23-ի Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցող իրադարձությունները:

Եթե սկզբում բողոքի ակցիայի ներկայացուցիչները պահանջում էին էլեկտրաէներգիայի սակագաների բարձրացման կասեցում, ապա հունիսի 22-ի ցույցի ժամանակ սկսեց հնչել "Սերժիկ հեռացիր" կարգախոսը: Միքաելյանի կարծիքով, ստեղծված իրավիճակում անգամ աննշույլ սոցիալական բողոքը վեր է ածվում քաղաքական իշխանության դեմ ուղղված ակցիայի:

ՀՀ ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան նախազգուշացումներից հետո ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ցույցը: Ցույցը տեղի էր ունենում Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրից ոչ հեռու:

Խաղաղ ցուցարարներին ցրելու հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը կիրառեց նաև ջրցան մեքենաներ: Ոստիկանություն բերման ենթարկվեցին 237 "Ոչ թալանին" նախաձեռնության կազմակերպիչներ, որոնց մի մասը հետագայում ազատ է արձակվեց: Բերման ենթարկվածների թվում կան նաև լրագրողներ: Նրանց տեխնիկան ամբողջությամբ ոչնչացվել է: Կան նաև վիրավորներ, ովքեր հիվանդանոցներ են տեղափոխվել:

Այժմ Երևանի կենտրոնում մասսայական բողոքի ակցիաները վերսկսվել են: Ցուցարարները կրկին գտնվում են Բաղրամյան պողոտայի առաջնամասում, աղբամանների միջոցով պատնեշ են ստեղծել իրենց ու ոստիկանների միջև, և բանակցություններ են վարում ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Քաղաքագետի կարծիքով, իրավապահ մարմինների բիրտ և շեշտակի արձագանքը ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցել են բողոքի ակցիայի հետագա շարունակությունից: «Իշխանություներն անհանգստացած էին, որ ցուցարարները վրաններ կտեղադրեն Բաղրամյան պողոտայում, ինչն անցանկալի հետևանքների կարող էր հանգեցնել քաղաքական իշխանության համար», - ասաց նա:

Ընդդիմադիր ուժերի բացակայությունը բողոքի ակցիաներին, փորձագետը բացատրեց ընդդիմության վարկաբեկվածությամբ հանրային ընկալման մեջ: Այդ պատճառով ցուցարարնեը չեն ցանկանում նրանց տեսնել որպես իրենց առաջնորդողների:

Ոստիկանության գործողութոյւնները խաղաղ ցուցարարների նկատմամբ մեկնաբանեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը ցուցարարների թույլ տված սխալների արդյունքն է:

«Կարծում եմ, որ ցուցարարները երկու սխալ գործեցին. առաջին սխալը ստրատեգիական էր, որ մերժեցին նախագահի առաջարկը: Հայաստանի 25 տարվա պատմության մեջ երբևէ չի եղել, որ որևէ նախագահ ցույցի մասնակիցներին նախագահի նստավայր հրավիրի: Սա քաղաքական մշակույթի տեսակետից, կարծում եմ, աննախադեպ էր: Մյուս սխալը մարտավարական էր՝ չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ», - ասաց նա:

Ընդդիմադիր "Հայ ազգային կոնգրես" կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը VERELQ-ին հայտնեց, որ ՀԱԿ-ը, եթե անգամ չի առաջնորդում բողոքի միջոցառումները, սակայն ամեն կերպ աջակցում է դրանց: "Մենք գտնվել ենք ոստիկանության բաժամունքներում, հանդիպել բերման ենթարկված ակտիվիստների հետ: Մենք ամեն ինչ անում ենք քաղաքացիկան շարժմանը աջակցելու համար", - նշեց նա՝ հիշեցնելով, որ Կոնգրեսը նաև պահանջել է իշխանություններից ազատ արձակել բոլոր բերման ենթարկված ակտիվիստներին:

Այս պահին փորձագետները և քաղաքական գործիչները դժվարանում են ասել, թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները Երևանում, և էլեկտրաներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան արդյոք կվերաճի իշխանության դեմ մասշտաբային ակցիայի:
Կրեմլը հույս է հայտնում, որ իրավիճակը Երևանում արագ կկարգավորվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար