29.03.2024
Սարգսյան-Ալիև հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կառավարությունը համաձայն է՝ ՀԷՑ-ի 70% բաժնետոմսերը կգրավադրվեն վարկ ստանալու համար

ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում համաձայնություն տվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման հարցին:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով համաձայնություն տալ գրավադրել ընկերության կանոնադրական կապիտալի մոտ 70 տոկոսը կազմող բաժնետոմսերը: Կառավարության սույն որոշման նախագծի հավելվածով հաստատվեց ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը և հանձնարարվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:

«Համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն, եթե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի հետ կնքվելիք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,9999594 տոկոսը կազմող՝ 172 496 հատ սովորական բաժնետոմսերի գրավի պայմանագրերի (այսուհետ՝ գրավի պայմանագիր) համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնության»,- ասված է որոշման նախագծում:


ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:


Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը: Արդյունքում կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետներ:


Դրանց իրականացումը թույլ կտա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը, ինչը կնպաստի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Ոչ թե ինքնասպանություն, այլ սպանությո՞ւն. կրտսեր սերժանտի նկատմամբ կիրառվել է բռնություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար