28.03.2024
Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև Հայաստանին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սարգսյան-Ալիև հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա. փոխնախարար

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը.


«Համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են, բայց վերջնական որևէ որոշում չկա դեռ չկա»,- ասաց նա:


Հիշեցնենք, վերջին հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանը: Նրա խոսքով՝ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

Շավարշ Քոչարյանը մեկնաբանեց նաև Ադրբեջանի վերջին հայտարարություններին, որոնցում հակառակորդը Հայաստանի մեղադրում է զինված հարձակումներում: Քոչարյանը հիշեցրեց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար.

«Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին՝ գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի: Ավելին ասել, քան այն, որ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է, չեմ կարող»,- հավելեց ԱԳ փոխարտգործնախարարը:

Կառավարությունը համաձայն է՝ ՀԷՑ-ի 70% բաժնետոմսերը կգրավադրվեն վարկ ստանալու համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար