23.04.2024
Ադրբեջանը հստակ նպատակ է դրել ռուսներին դուրս մղել Հարավային Կովկասից. Մելիքյան
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ում «Ապրիլյան պատերազմի» փաստերով ընդդեմ Ադրբեջանի 23 գործ է շրջանառության մեջ դրվել

2016 թ. ապրիլյան զինված բախումների ընթացքում ադրբեջանական զինուժի` Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կատարած հանցագործությունների ու զինծառայողների խոշտանգման գործերով 359 հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ն արդեն շրջանառության մեջ է դրել երկու տասնյակից ավել գործեր և հարցումների փուլ սկսել Ադրրբեջանի կառավարության հետ:

Այս մասին «Հոդված 3» ակումբում հուլիսի 25-ին «Ի՞նչ սպասել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների միջազգային իրազեկման գործընթացից և ՄԻԵԴ ներկայացված հայցերից» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այժմ Ադրբեջանի կառավարությունը պատասխանում է ՄԻԵԴ-ի հարցերին:

Վերջերս արցախյան հակամարտության գոտում հերթական սրացման հետևանքով ադրբեջանցի երկու քաղաքացիական անձանց զոհվելու փաստը Բաքվի քարոզչամեքենան տեղեկատվական արշավի վերածեց, ինչն առավել ակտուալ դարձրեց հարցը, թե ինչ է արվել 2016 թ. ապրիլյան բախումների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ու խոշտանգումների մասին միջազգային հանրությանն իրազեկելու և իրավական գործընթաց սկսելու առումով:

Ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապված 359-ից ավելի հայց է ներկայացվել Եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Դեռևս մի քանի ամիս առաջ ՄԻԵԴ-ը շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի դեմ 23 գործ: Հայաստանի դեմ ևս հայցեր են ներկայացվել Ադրբեջանից: Դրանց թիվը հասնում է շուրջ 500-ի:

Ապրիլյան պատերազմական օրերից անցել է ավելի քան մեկ տարի: Այժմ առավել քան արդիական է տեղեկանալ՝ ի՞նչ է արվել մինչ օրս այդ հանցագործությունների մասին միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ, ի՞նչ արդյունքներ է տվել այդ գործընթացը, ո՞ր փուլում է գտնվում Բաքվի դեմ ներկայացված հայցը Մարդու իրավունքների միջազգային դատարանում և ի՞նչ ակնկալել այդ գործընթացից: Վերջապես, կարո՞ղ են արդյոք միջազգային իրավապաշտպան մեխանիզմները զսպել ղարաբաղյան հակամարտության անշեղորեն ընթացող ապասառեցման գործընթացը:

Այս հարցերի շուրջ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:

Արա Ղազարյանի խոսքով, ՄԻԵԴ-ում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցերով պահանջվում է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումները, ինչպես նաև գույքային փոխհատուցում տալ տուժածներին։ Ամենակարևորն այս գործերում, ըստ փաստաբանի, այն է, որ Ադրբեջանը դրսևորել է ազգային խտրականություն:

Ստրասբուրգի դատարանում քննվող գործերի շարքում են գլխատված երեք զինվորականների գործը, Վալերի և Ռազմելա Խալափյանների սպանությունները։ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել և անարգանքի էին ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամները, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Արցախում առանձին քրեական գործեր էին հարուցվել՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով։ Ընդ որում, փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Սլոյանն ու Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, մինչդեռ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են, երբ նա կենդանի է եղել։

«Անկեղծ ասած, մեզ համար անսպաելի էր, բայց Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպք տեղի ունենա», - նշում է Արա Զարյանը՝ ընդգծելով, որ իրենց համար զարմանալի էր, որ ՄԻԵԴ-ը շատ արագ երկու տասնյակ գործ դրեց շրջանառության մեջ և կապ հաստատեց Ադրբեջանի կառավարության հետ:

Հանրային քննարկման ժամանակ Արա Ղազարյանը, Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ու Լարիսա Ալավերդյանը կարևորեցին այն, որ միջազգային հանրությունը պետք է հասցեական գնահատական տա Ադրբեջանի գործողություններին։

Մինչդեռ հասցեական գնահատականներն ուշանում են, ինչը ՀՀ ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում: «Մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում», - հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը զգալի միջոցներ է ներդնում լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար՝ միջազգային հանրությանը փորձելով ցույց տալ, որ ատելությունը հայկական կողմից է:

«Հայկական կողմը պետք է մաքսիմալիստ լինի այս հարցում և չսահմանափակվի ձեռք բերածով ու ակտիվ աշխատի», - խորհուրդ տվեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ օրերս Տավուշի մարզի Բարեկամավան ու Չինարի գյուղերի վրա հակառակորդի կողմից գնդակոծությունների հարցով ինքը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ:

«Հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ, հասցեական գնահատականները: Խոսքս վերաբերում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը քաղաքականության հետ կապ չունի», - ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը նպատակամղված թիրախավորում է խաղաղ բնակչությունը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն Ադրբեջանի զինուժի հանցագործությունների հետ կապված միջազգային իրազեկման ու իրավական գործընթաց սկսելու հարցում կարևորեց փաստահավաք գործընթացը, որը նրա խոսքով սկիզբ ունի, սակայն ավարտ չունի.

«Մշտապես պետք է աշխատել, բայց նաև պետք է հասկանալ Մարդու իրավունքների պաշտպանի հնարավորությունները: Մենք դատարան դիմող չենք, փաստագրող և բարձրաձայնող ենք»:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքի և դրա հիման վրա կազմված զեկույցներին հղում են արել տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչը, շատերի կողմից համարվում է աննախադեպ իրադարձություն:

«Շատերը դա համարում են աննախադեպ, որովհետև չճանաչված պետության կողմից հրապարակված փաստաթղթերին հղում տալու նախադեպեր, գուցե կան, բայց ես տեղյակ չեմ»,- հավելեց նա:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ արված աշխատանքն առայժմ հատվածական բնույթ է կրում, բավարար չէ, որպեսզի Ադրբեջանին զսպեն:

«Այս ուղղությամբ Հայաստանի կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում», - նշեց նա՝ հավելելով, որ առայժմ աշխարհում մարդու իրավունքները դիտարվում են աշխարհաքաղաքական կամ ազգային շահերին ածանցյալ: Նաև այս պատճառով, ըստ Ալավերդյանի, Հայաստանն ու Արցախը պետք է ունենան ավելի հմուտ մասնագետներ ու մեծ ջանքեր Ադրբեջանի դեմ գործադրեն միջազգային իրավական գործընթաց սկսելու առումով, քանի որ «դիմացը կանգնած է քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն հետընթաց ապրող հարևան»:

Ալեքսանդր Լապշինը դիմել է, որ իրեն արտահանձնեն Իսրայել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel