29.03.2024
Հանրապետական կուսակցությունը խոսեց հայ-ռուսական հարաբերությունների ամենակնճռոտ հարցի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քայլերը Սոչիի հանդիպումից հետո ցույց կտան Մոսկվայի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում

Քայլերը, որ Սոչիի հանդիպումից հետո կձեռնարկի Ռուսաստանը, ցույց կտան իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Trend-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Գուսեյնլին՝ մեկնաբանելով անցած շաբաթ Սոչիում կայացած ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:   


Նշելով, որ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հիմնահարցը, Գուսեյնլին նկատել է, որ վերջին շրջանում ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն բավականին ակտիվացել են կարգավորման հարցում:  Քաղաքագետը կարծում է, որ նման նախաձեռնողականության ֆոնին կարող է լուրջ վնաս հասցվել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքին ու իմիջին:


«Եվ ռուսները, և հայերը շատ են խոսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այդ իմաստով կարծում եմ, որ ՌԴ նախագահը հաջորդը  կընդունի Հայաստանի նախագահին և վերջինիս հետ կքննարկի այդ հարցերը: Քանի որ գլխավոր հարցը փոխզիջման հասնելն է», - նշել է Գուսեյնլին:


Ադրբեջանցի քաղաքագետը նաև ավելացրել է, որ սոչինյան հանդիպմանը Ռուսաստանը, ինչպես և ապրիլյան բախումներից հետո խոստացավ, որ կաշխատի հասնել ստատուս-քվոի փոփոխոման, անհրաժեշտ փոխզիջումների:

Ինչպե՞ս իրանական գործարարներին ներգրավեն ՀՀ տնտեսություն. քննարկում Երևանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար