29.03.2024
Հայաստանը շահագրգիռ է Վրաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից Տավուշի գյուղերը գնդակոծելու մասին տեղեկացրել է ԵԽ ՄԻ հանձնակատարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:


ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին եւ նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:


Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետեւանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն եւ կներկայացվեն հանձնակատարին:

Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով. բնապահպաններն ահազանգում են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար