29.03.2024
Ռուսաստանը պատրաստ է նախաձեռնել Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ալիևի հետ հանդիպմանը Պուտինն արձանագրել է՝ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ

Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք kremlin.ru-ից:


Համաձայն աղբյուրի, Վլադիմիր Պուտինը նկատել է, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ և հույս է հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն:


Նա նաև ասել է, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի:


Իր հերթին Ալիևն ասել է, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով: Ալիևը նշել է, որ տարածաշրջանային կարևոր հարցերի, համաշխարհային քաղաքականության  հարցերով պարբերաբար խորհրդատվությունների անհրաժեշտություն կա, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցով:

Դ-30 և Դ-44 հրանոթներ, ականանետեր ու «SPIKE». իրավիճակն առաջնագծում՝ ըստ Արցախի ՊԲ-ի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար