29.03.2024
ՊԵԿ-ը հայտնաբերել է ԵԱՏՄ անդամ երկրներից ապօրինի ներմուծված 19 տոննա ավտոմեքենայի յուղ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մեր երկրում միակ պաշտոնական լեզուն հայերենն է. Շարմազանով

Մեր երկրում միակ պաշտոնական լեզուն հայերենն է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՌԴ Պետական Դումայի նախագահի հայտարարությունը:


«Մեր երկրում միակ պաշտոնական լեզուն հայերենն է և դա սահմանադրական նորմ է»,- շեշտեց Շարմազանովը:


Հիշեցնենք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հարցադրմանն ի պատասխան, թե օրենքի ընդունումից հետո ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացի վարորդները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է խնդիրը լուծելու համարա Հայաստանում ռուսերենին պետական կարգավիճակ տալ.

«Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը, իբրև պաշտոնական և այդ դեպքում օրենքը կտարածվի նաև ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը Բաբլոյանի հետ հանդիպմանը:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որով օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է ՌԴ-ում վարորդ աշխատել այլ պետությունների կողմից տրված վարորդական իրավունքներով: Անցած շաբաթ, սակայն, Պետական դուման օրենք ընդունեց, որով նման իրավունք տրվեց միայն այն երկրներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է ամրագրված, այդպիսիք են Բելառուսն ու Ղրղզստանը: Մնացած դեպքերում վարորդները պետք է սովորեն, քննություն հանձնեն ու ստանան ՌԴ նմուշի վարորդական իրավունք, հակառակ դեպքում կտուգանվեն:

Ի՞նչ է պատասխանել Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Պետդումայի խոսնակին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար