29.03.2024
ՀԱՊԿ-ը մշտապես արձագանքել է միջադեպերին հայ-ադրբեջանական սահմանին. նախագահ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՌԴ-ն գլխավոր դեր կստանձնի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում. «Իզվեստիա»

Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, որը պետք է տեղի ունենա մինչեւ տարեվերջ։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

«Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի՝ Երեւանին եւ Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մյուս համանախագահների (Ֆրանսիա եւ ԱՄՆ) փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,- նշվում է հոդվածում։

ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի խոսքով, որը ծանոթ ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցերով զբաղվում է Մոսկվան։

«Դրան միայն մենք ենք մասնակցում։ Ֆրանսիացները փորձեցին Երեւանին եւ Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, սակայն դա ոչ մի օգուտ չտվեց։ Իսկ երկխոսությունը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց դրա շնորհիվ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չի սկսվել։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,-հստակեցրել է զրուցակիցը։

Պարբերականւը հիշեցրել է, որ ավելի վաղ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Այնտեղ էլ հնչել է պետությունների նախագահների հանդիպումը կազմակերպելու առաջարկությունը։

Ադրբեջանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի նախագահները կհանդիպեն մինչև տարվա վերջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար