19.04.2024
Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Վիճակագրությունը վկայում է, որ ՀՀ-ն օգուտներ է քաղել ԵԱՏՄ անդամակցությունից. տնտեսագետներ

2017թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ՀՀ-ում գրանցվել է 6.4% տնտեսական ակտիվություն: 2017թ. մայիսը նշանավորվեց տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպերով`մինչև 8.9%, համեմատած 2016թ. մայիսի հետ: Սա ամենաբարձր մակարդակն է 2013 թ. հունվարից: 2017 թ. երկրորդ կիսամյակին հնարավոր է հետագա տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպ: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով, նման ցուցանիշներում մեծ է հատկապես արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը, որի ծավալն աճել է 14.4%-ով: Առևտրի շրջանառության ոլորտում աճը կազմել է 12.8%, այդ թվում, մանրածախ առևտրաշրջանառության հավելաճը մայիսին, համեմատած 2016թ. մայիսի հետ, կազմել է 9.5%, ինչը վերջին տարիների ընթացքում առավելագույն մեծությունն է: Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11.0%: Նման աճին զգալի աջակցություն է ցուցաբերել տարեսկզբից արձանագրված բեկումը Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող տրանսֆերտների դինամիկայում:

Հղում անելով ՀՀ Կենտրոնական բանկին նա նշեց, որ տրանսֆերտները, դոլարային արտահայտությամբ, 2017թ. մայիսին, համեմատած 2016թ. մայիսի հետ, աճել են 41.5%: 2017թ. երկրորդ կեսում ակնկալվում է, որ կպահպանվի տրանսֆերտների դրական դինամիկան, ինչը կշարունակի խթանիչ ազդեցություն թողնել սպառողական պահանջարկի և տնտեսական ակտիվության դինամիկայի վրա:

«Այս ամենի արդյունքում վերանայվել է ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալության կողմից: Նրա փորձագետներն ակնկալում են, որ հանրապետության տնտեսությունը կաճի 3,4%-ով, այն դեպքում, երբ հունվարին նրանց հաշվարկներով աճը պետք է կազմեր ոչ ավելի, քան 2.1% աճ»,- նշեց տնտեսագետը:

Համեմատելով տնտեսական ակտիվության 2016թ. և 2017թ. ցուցանիշները (2016թ. հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%, իսկ արդյունաբերության աճը` 8.8%), Թավադյանը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնտեսական ակտիվության լավ ցուցանիշների վրա, որը տեղի է ունենում ի շնորհիվ արդյունաբերության ոլորտի ճյուղերի, որոնք 2015թ. սկզբից սկսած՝ ծավալային բավականին մեծ աճ են ապահովել, և այդ աճը շարունակվում է:

«Բարդ խնդիրներից, որոնք կանգնած են կառավարության առջև, արտաքին պարտքի խնդիրն է, որը ազդում է վարվող տնտեսական քաղաքականության վրա: 2016 թ. ճշգրտված տվյալներով, Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է 5.9 միլիարդ դոլար (ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար, ներքին պարտքը՝ 1.14 միլիարդ դոլար), կամ ՀՆԱ-ի 56.7 տոկոսը: Դա մտահոգիչ է, սակայն, ըստ պաշտոնական հայտարարությունների, դրա վճարման պայմանները ավելի ձեռնտու են դարձել։ Առաջին, մեկ տարում ավելացել է ներքին պարտքը (հայկական դրամով)՝ 14.4 տոկոսից հասնելով 19,3 տոկոսի, որը նախընտրելի է արտաքինից։ Բարձր է մնում նաև արտաքին արտոնյալ պարտքերի մասնաբաժինը։ 2016 թվականին այն կազմում էր 64 տոկոս։ Արդյունքում, համախառն պետական պարտքի մաքուր արժեքը բավական ցածր է: Կառավարությունը նշված խնդիրների լուծումը 2017 թ. տեսնում է երկրի տնտեսության և պետական պարտքի աստիճանաբար կայունացնելու ճանապարհին: Ինչպես նշվել է, 2017թ. հետո կառավարությունը շեշտը դնելու է զարգացման քաղաքականության վրա»,- մատնանշեց տնտեսագետը:

Հիշատակելով ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը, համաձայն որի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա, Թավադյանը նկատեց, որ դրա համար պահանջվում է նաև, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի կողմից համագործակցության ակտիվ մասնակցություն ցուցաբերվի:

«2016 թ. մայիսի 31-ին Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը առաջարկել է ԵԱՏՄ պետություններին մասնակցելու ռուսական ներմուծման փոխարինման ծրագրում: Հայ գործարարները հնարավորություն են ստանում մուտք գործել ԵԱՏՄ պետությունների պետական գնումների շուկա, ինչը կազմում է շուրջ 300 մլրդ. ԱՄՆ դոլար և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար զարգացման կարևոր «հնարավորությունների պատուհան»: Այս առումով, Հայաստանն ունի ներուժ, որպեսզի զբաղեցնի իրեն բնորոշ հատուկ տեղը իրականացնելու համար հեռանկարային նախագծեր, կապված նորարարական արտադրության հետ»,- հիշեցրեց նա, օրինակո բերելով Ղազախստանը, որը պատրաստվում է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրում.


«Երկրում արդեն ձևավորվել է արդյունաբերական ձեռնարկությունների ցուցակը, որոնք պատրաստ են մասնակցելու այդ ծրագրում: 50 ղազախական ընկերությունները ուղարկվել են 62 առաջարկներ մասնակցելու 17 ոլորտների ներմուծման փոխարինման ծրագրում»,- հավելեց բանախոսը:

Աշոտ Թավադյանի խոսքով, ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերություններիում նկատվում է որոշակի առաջխաղացում առևտրաշրջանառության ծավալում: Բելառուսի հետ տեսարար կշիռը կազմել է 0.6%, գումարային տեսքով այն հասել է 12.75 մլն. ԱՄՆ դոլարի, կամ աճել է 13.8%, իսկ Ղազախստանի հետ նույն թվերը կազմել են` 0.1%, 1.8 մլն. դոլար և 71.1%: Մասնավորապես, Բելառուսի հետ դա պայմանավորված է կառավարության ծրագրով ներկրվող տրակտորների քանակի աճով:

«Անցած տարի Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ պետություններ ավելացրել է 53%: Նման ցուցանիշը հուսադրող է, և թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի գործարարները կարողացան հաղթահարել անորոշությունները, կապված ԵԱՏՄ պետություններ արտահանման ընկալման հետ, որոնք գոյություն ունեին 2015 թ.՝ Հայաստանի միության անդամակցության առաջին տարում»,- հավելեց Թավադյանը:

Ասուլիսի մյուս բանախոս տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևկյանն էլ նշեց, որ 2017թ. հունվար-մայիսին ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 23.2%-ը, բացարձակ թվով՝ 530.9 մլն. դոլար: 2017թ. առաջին հինգ ամիսներին ԵՄ-ի հետ առևտրում ունեցած մեր բացասական հաշվեկշիռը կազմել է 50.5 մլն դոլար: Բացի այս, զգալիորեն աճել է նաև Հայաստանի արտաքին առևտուրն այլ երկրների խմբի հետ. եթե 2016թ. առաջին հինգ ամիսներին այն կազմում էր ընդհանուրի 44.3%-ը, կամ 832.3 մլն ԱՄՆ դոլար, ապա այս տարի՝ 47.5%, կամ 1.086 մլրդ դոլար:

«Հայաստանի արտաքին առևտուրը 2017թ. առաջին հինգ ամիսներին առանձնանում է հետևյալով. նախ. առևտրի բացասական հաշվեկշիռը մեծացել է՝ եթե ապրիլ ամսին այն 472.2 մլն դրամ էր, ապա մայիսի վերջին արդեն 678 մլն է: Հայաստանի արտաքին առևտրին բնորոշ երկրորդ առանձնահատկությունը ՌԴ-ի հետ ունեցած կայուն առևտրաշրջանառությունն է: Երրորդ՝ ԵԱՏՄ երկրները, բնականաբար բացի ՌԴ-ից, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ փոքր մասնաբաժին ունեցող երկրներից են: Չորրորդ, ամբողջի մեջ նվազում են մեր առևտրաշրջանառության ծավալները ԵՄ երկրների գործընկերների հետ: Հինգերորդ, վերջին ամիսներին որոշակի անկում է նկատվում մեր մերձավոր հարևանների, առաջին հերթին, Իրանի, հետ ունեցած առևտրաշրջանառությունը»,- թվարկեց Թևիկյանը:

Այս ամենը մատնանշում է, որ Հայաստանը կարողացավ հենց սկզբից օգտագործել այն տնտեսական առավելությունները, որոնք ԵԱՏՄ մյուս երկրների կողմից կուտակվում էին մի քանի նախորդ տարիների ընթացքում: Թևիկյանի խոսքով՝ այժմ պետք է գնալ դեպի ավելի ինտենսիվ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի` հատկապես արտադրական ոլորտում:
Երկրորդ. պատրաստի արտադրանքի աճի հիմնական հեռանկարը, որն ունի ավելացված արժեքի բարձր տոկոս, դա Ռուսաստանն է: Մատակարարման ծավալներն Ռուսաստան և Եվրոպական Միություն մոտավորապես հավասար են, փոքր-ինչ օգուտ Ռուսաստանի, բայց ԵՄ Հայաստանը հիմնականում արտահանում է հումք՝ գունավոր մետաղների խտանյութ:

«Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության առավել տեսանելի արդյնուքներից է՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) վերջին հաշվետվությունը Doing Business վարկանիշի վերաբերյալ, որտեղ Հայաստանին միջսահմանային առևտրին տրվում է բարձր գնահատական: Ընդ որում, ՀԲ մասնագետները նշում են, որ դա իրագործվեց հիմնականում շնորհիվ նրան, որ հանրապետությունը միացավ ԵԱՏՄ-ին և սահմանային ընթացակարգերը կրճատվեցին ԵԱՏՄ երկրների հետ առևտրում»,- ասաց բանախոսը:

Եվ, հավելեց նա, պետք չէ մոռանալ մի կարևոր առավելություն ևս, որ տվեց մեր պետությանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ երբ Հայաստանն անդամակցեց միությանը, ապա որակի ստանդարտների գործընթացի կիրառումը էականորեն արագացավ, ինչը իր հերթին, նպաստում է հայկական արտադրանքի արտահանմանը դեպի Եվրասիական միության շուկաներ:

Մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel