29.03.2024
Վարչապետ. Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանում կրոնական կազմակերպությունները դարձել են ազդեցության գործիք. փորձագետներ

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Կրոնական կազմակերպությունները որպես ազդեցության գործիք հայ հասարակության վրա Եհովայի վկաների օրինակով: Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեության օրենսդրական կարգավորումը» թեմայով: 


Վերջին ժամանակներում կրոնական աղանդները` մասնավորապես Եհովայի վկաները ավելի լայն գործունեություն են սկսել ծավալել` զբաղվելով հոգևորսությամբ նույնիսկ անչափահասների շրջանում: Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում անցկացրած ուսումնասիրության արդյունքները «Եհովայի վկաներ» աղանդի գործունեության վերաբերյալ` մասնավորապես Ռուսաստանում այդ կազմակերպության գործունեության արգելումից հետո: Ինչպես նաև անդրադարձան Եհովայի վկաների կողմից տարածվող քարոզչության հիմնական դրույթներին: Նշվեցին Հայաստանի կրոնական կազմակերպությունների մասին օրենքի բացթողումները և ներկայացվեցին օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը:


Բանախոսներից Արման Ղուկասյանն իր խոսքում նշեց. «Վերջին ժամանակներում Երևանի փողոցներում «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներին մենք կարող ենք տեսնել ավելի հաճախ, ինչը, միանշանակ, պայմանավորված է Ռուսաստանում այդ կազմակերպության գործունեության արգելման հետ: Այդ կրոնական կազմակերպության որոշ անդամներ տեղափոխվել են Հայաստան, և նրանցից մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք նման գործունեություն են իրականացրել Ռուսաստանում: Սկսվել է նրանց քարոզչության նոր փուլ, որն ավելի ուժգին է իր բնույթով և արդեն տարածվում է նաև անչափահասների շրջանում: Մենք ինքներս ենք շրջել Երևանի փողոցներով` մասնավորապես Կիևյան, Էրեբունի, Օպերայի շրջակա տարածքով, Հանրապետության Հրապարակի մետրոյի տարածքով և այլ վայրերում և ուսումնասիրել ենք այդ կազմակերպության ներկայացուցիչների գործունեությունը: Ականատես ենք եղել, թե ինչպես են իրենք գրականություն բաժանում անչափահասներին և զբաղվում հոգևորսությամբ, ինչը Հայաստանի Հանրապետությունում արգելված է օրենքով: Հայաստանում այսօր մոտավորապես 250 հազարից ավելի աղանդավորներ կան, և այդ թիվը գնալով աճում է: Վստահ ենք, որ Ռուսաստանում այդ կազմակերպության գործունեության արգելումից հետո այդ թիվը կտրուկ կաճի, ինչի դեմը պետք է առնել: Մենք պատրաստվում ենք ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կշրջեն դեռևս Երևանով, իսկ հետո նաև մարզերով, քանի որ մարզերում էլ այդ խնդիրը շատ լուրջ է դրված և կհսկեն, որ անչափահասները չդառնան այս կազմակերպության զոհը»:


Մյուս բանախոսներից Ծովինար Կոստանյանն ընդգծեց. «ՀՀ-ի օրենսդրությունը գլխավոր պատճառն է այս բոլոր աղանդների աճման և զարգացման մեջ, և եթե մենք շուտափույթ փոփոխություններ օրենքում չկատարենք, ապա կհայտնվենք շատ լուրջ վտանգների առջև:


«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում կան մի շարք բացթողումներ: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանում հոգևորսությունը արգելված է, սակայն օրենքը չի բացատրում, թե ինչ է հոգևորսությունը, և հենց այդ փաստն է, որ օգտագործվում է Եհովայի վկաների կողմից, երբ նրանք շրջում են փողոցներով և տներով` քարոզչություն իրականացնելով: Այդ պատճառով օրենքում պետք է պարտադիր դրվի «հոգևորսություն» հասկացության բացատրությունը և սահմանվի պատժի չափերը: Նույն օրենքում նշվում է, թե որտեղ պետք է կրոնական կազմակերպության ներկայացուցիչները գործունեություն ծավալեն` բնակարաններում, այդ կազմակերպությանը պատկանող տարածքներում և այլն: Հենց այդ «և այլն»-ի պատճառով կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հանգիստ շրջում են փողոցներով և մարդկանց տներով, ինչի պատճառով հենց անչափահասներն են դառնում հիմնական թիրախը: Օրենքում պետք է հստակ սահմանվի այն վայրերը, որտեղ նման գործունեությունն արգելված է: Պետք է նախապատրաստվի օրինագիծ, որը կշտկի այդ բոլոր բացթողումները»:

Սվիտալսկին գովաբանել է քաղակտիվիզմը ՀՀ-ում և նոր դրամաշնորհներ խոստացել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար