Մոսկվայում մահացել է մեդիամենեջեր, հայտնի բլոգեր ու լրագրող Անտոն Նոսիկը

1291

Մոսկվայում մահացել է մեդիամենեջեր, հայտնի բլոգեր ու լրագրող Անտոն Նոսիկը։ Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է «Վեդոմոստի» թերթի սեփականատեր Դեմյան Կուդրյավցեւը, տեղեկությունը հաստատել են Նոսիկի ծանոթները։


Մահվան պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, սրտի նոպան է եղել։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: «Նա մահացել է գիշերը ժամը երկուսի սահմաններում», - հայտնել է բլոգեր Իլյա Վարլամովը:


Անտոն Նոսիկը 51 տարեկան էր։ Նա ծնվել է 1966 թ-ին: 1989 թ-ին ավարտել է Մոսկվայի բժշկա-ատամնաբուժական համալասրանի բուժական ֆակուլտետը: 1990-1997 թթ. ապրել է Իսրայելում և սկսել զբաղվել լրագրությամբ:


1998 թ-ին Արդյունավետ քաղաքականության հիմնդրամի աջկցությամբ հիմնել է Gazeta.ru կայքը, 1999 թ-ին` Lenta.ru-ն, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև 2004 թ-ը: Նա մասնակցել է NEWS.ru կայքի հիմնմանը և այլ մեդիա-ծրագրերի, իսկ 2009-2011 թթ եղել է BFM.ru գլխավոր խմբագիրը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...