28.03.2024
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը կայացվելու է քաղաքական մակարդակում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանը С-300-ը կստանա ՌԴ-ի դեմ դատական հայցը հետ կանչելու դեպքում

ՌԴ-ը և Իրանը բանակցություններ են վարում ՌԴ-ի դեմ՝ С-300 զենիթա-հրթիռային համակարգեր չմատակարարելու համար դատական հայցի հետկանչման վերաբերյալ: Այդ մասին Ռիա Նովոստիին փոխանցել է ռազմա-տեխնիկական համագործակցության մեջ ներգրավված աղբյուրը:

«Այս պահի դրությամբ ռուսական և իրանական կողմը քննարկում են С-300 համակարգերի առաքման վերաբերյալ գործարքի վերականգնման մանրամասները: Ռուսական ներկայացուցիչները պնդում են դատական հայցի հետկանչման և հետագայում նոր պայմանագրի ստորագրման վրա», - նշել է աղբյուրը «Բանակ-2015» ցուցահանդեսի ընթացքում: Նա նշել է, որ կողմերը մոտ են այդ հարցի կարգավորմանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Իրանին C-300 համակարգեր մատակարարելու պայմանագիրն իրականացվելու է, երբ լուծվի Իրանի ներկայացրած դատական հայցի հարցը:

Հայցը ներկայացվել է դեռևս 2010թ.-ին: Իրանը ՌԴ-ից պահանջել է փոխհատուցել 4 միլիարդ դոլար: Ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր Իրանին այդ համակարգերը առաքելու վրա դրված էմբարգոն, որը գործում էր 2010թ.-ից՝ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի տեղակալ Օլեգ Բոչկարյովը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից C-300 համակարգեր կստանա ուղիղ արտադրությունից, այլ ոչ թե պաշտպանության նախարարության պահեստներից:
ԱԳՆ-ը ստուգում է Գերման Ստերլիգովի Արցախ մեկնելու լուրերը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար