16.04.2024
Հայ-իսրայելական «ատամնացավը». Ո՞վ է պատասխանատու ՀՀ հեղինակությանը հասցված վնասի համար
prev Նախորդ նորություն

Անզուգարան երկիր Հայաստան. տուրիստները շարունակում են «ծաղիկ հավաքելով» շրջագայել

Հայաստանը օտարերկրյա զբոսաշրջիկների համար դանդաղ, բայց հաստատուն քայլերով դառնում գրավիչ ուղղություն և երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը տարեց տարի ավելանում է, ինչն ուղղակիորեն անդրադառնում է նաև պետական բյուջեի մուտքերի վրա:

Այդպես, տարեց տարից զբոսաշրջության մասնաբաժինը (ուղղակի ներդրումը) Հայաստանի ՀՆԱ-ում աճ է արձանագրում. 2015 թվականին այդ մասնաբաժինը կազմել էր 3.8% կամ 183.4 մլրդ դրամ, մինչդեռ 2014-ին՝ 3.6%-ը կամ 163.1 մլրդ դրամ: Դեռ 2014 թվականին Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը (WTTC) կանխատեսել էր, որ զբոսաշրջության ուղղակի ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում 2016թ. կաճի 4%-ով՝ կազմելով 190.7 մլրդ դրամ, իսկ 2026թ. արդեն կհասնի 279.5 մլրդ դրամի (ՀՆԱ-ի 3.8%-ը):

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ կանխատեսումը իրականանալուն շատ մոտ է և զբոսաշրջիկների պակաս էլ Հայաստանը չունի: Իհարկե, դեռ տեղ ունենք աճելու և նրանց թիվն ավելացնելու (մանավանդ այս ոլորտում հարևան Վրաստանի հաջողությունները տեսնելով), ինչի համար համապատասխան պետական գերատեսչությունները հատուկ ծրագրեր են մշակել ու բազմապիսի միջոցառումներ են իրականացնում: Բայց այս ամենում կա մի լուրջ բայց, որ Հայաստանից երջանիկ ու համով-հոտով տպավորություններով հեռացող զբոսաշրջիկները մշտապես բարձրաձայնում են՝ զուգարանների բացակայություն հանրապետության գրեթե ողջ տարածքում: Սա այն խնդիրն է ու բողոքն է, որն ամեն օր լսում են ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական գործակալությունները:

VERELQ-ի հետ զրույցում «Arara tour» տուրիստական ընկերության տնօրեն Նունե Թաթունցը նշեց, որ հանրապետության տարածքում, հատկապես մայրուղիների վրա զուգարանների բացակայության խնդիրը շատ սուր է դրված: Իսկ եղածներն էլ հակահիգիենիկ ու հակասանիտարական վիճակում են: Նրա խոսքով, այս հարցը լուծել են որոշ տեղերում՝ Նորավանքում, Գառնիում, բայց հիմնականում դրա բացակայությունը մթագնում է զբոսաշրջիկների ոգևորությունը.

«Կարծում եմ, որ այս հարցը պետք է, թերևս, դրվի գազա-բենզալցակայանների, խանութների վրա ու դա արվի ոչ թե լոկալ՝ մեր պայմանավորվածությունների մակարդակում, այլ համընդհանուր: Մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել, պայմանավորվածություններ ձեռք բերելով ռեստորանների կամ խանութների հետ, բայց դա ճիշտ չէ: Ու առավել ևս շատ սխալ ու ամոթալի է, երբ երբեմն զբոսաշրջիկները ստիպված են լինում իրենց կարիքները հոգալ բնության գրկում... մենք, իհարկե, աշխատում ենք բացառել նման դեպքերը, բայց միանշանակ պնդել, որ նման երևույթ չկա, ես չեմ կարող»,- ասաց մեր զրուցակիցը:

Ավելի շատ, նրա խոսքով, տուժում են այն զբոսաշրջիկները, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ.

«Ես շատ ցավում եմ դրա համար, բայց սա այն խնդիրն է, որը փչացնում է զբոսաշրջիկների մոտ Հայաստանից ընդհանուր դրական տպավորությունների ֆոնը: Ու, կարծես, ոչինչ չի արվում իրավիճակը փոխելու համար»

Նաև ներգնա տուրիզմով զբաղվող «Best Hostel» ընկերության ներկայացուցիչ Արամ Բաբայանը նշեց, որ այն ուղղությունները, որոնք իրենք օգտագործում են ներգնա տուրիզմ զարգացնելու համար՝ Գառնի-Գեղարդ, Սևան-Ծաղկաձոր, Երևան-Տաթև և Երևան-Արագած, այս տեսարժան վայրերի այցելությունից զբոսաշրջիկները չափազանց գոհ են՝ թե՛ տեսնելու, թե՛ սնվելու, թե՛ բնակիչների հյուրասիրություն-վերաբերմունքի տեսանկյունից: Բայց զուգարանների բացակայությունը ճանապարհների վրա մեծ խնդիր է, որովհետև երբ ամեն անգամ տուրիստը ցանկություն ունի հոգալու իր կարիքները, պետք է խնդրես ինչ-որ գազալցակայանում, բենզալցակայանում կամ ռեստորանում օգտվել իրենց սանհանգույցից, իսկ մարդիկ չեն ուզում, որ այն դիտվի որպես հասարակական զուգարան:

«Ճանապարհների վրա պարտադիր պետք է լինեն հասարակական զուգարաններ, ինչպես բոլոր զարգացած երկրներում է, որովհետև սա իսկապես լուրջ խնդիր է: Այն, չգիտես ինչու, անտեսվում է, բայց իրականում դա նաև երկրի դեմքն է և ես չեմ կարծում, թե ինչ-որ զբոսաշրջիկ կհրաժարվի վճարել նորմալ պայմաններով սանհանգույցներից: Այնպես որ այդ խնդիրը կարելի է լուծել ինչպես պետության աջակցությամբ, այնպես էլ մասնավորների ներգրավմամբ, ուղղակի պետք է այդ խնդրով զբաղվել»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Ի վերջո, հավելեց նա, սխալ է, երբ Հայաստանից հեռացող զբոսաշրջիկը թեկուզ փոքր առիթ ունենա բացասական երանգ իր հետ տանելու:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի խոսնակ Լիլիթ Խաչատուրյանը VERELQ-ի հետ զրույցում փոխանցեց, որ այդ խնդիրը իրենց օրակարգում է, ավելին՝ արդեն իսկ գործուն քայլեր արվել են դրա լուծման ճանապարհին: Մասնավորապես, կոմիտեի ղեկավարությունը հանդիպել է ԱԳԼՃԿ ներկայացուցիչների հետ ու քննարկել հենց այս ցավոտ խնդիրը:


Հանդիպմանը կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ համապատասխան օրենքում հստակ գրված է, որ բոլոր գազալցակայանները և բենզալցակայանները պետք է պարտադիր ունենան հասարակական զուգարաններ, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշ տեղերում դրանք բացակայում են կամ գտնվում են անﬗիթար վիճակում
«Զբոսաշրջության պետական կոﬕտեն շարունակելու է ավտոգազալիցքավորման, բենզալցակայաններում, մանրածախ առևտրի կետերում և ավտոճանապարհին կից այլ վայրերում բարեկարգված հասարակական զուգարանների առկայության խնդիրը իր ուշադրության կենտրոնում պահել»,- հավաստիացրեց խոսնակը՝ հավելելով, որ այս խնդրի լուծման շրջանակում բոլոր միջոցառումները հրապարակվելու են:

Այնպես որ սպասենք, թե երբ հայաստանյան ճանապարհներին կվերանա «ծաղիկ հավաքելու » ամոթալի երևույթը:

Լիա Խոջոյան

Ինչպե՞ս ավելի հզորացնել Հայաստանը՝ օգտագործելով եվրասիական ինտեգրացիան. Սաֆարյանը գիտի
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel