20.04.2024
Հուլիսի 6-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում պահվող Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել. ոստիկանություն

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։ ՀՀ ոստիկանության կատարած ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։ Զավեն Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։


1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։


1994 թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։


Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։ Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։


Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։


Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։


Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի հարցով: 


Իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշել էր, որ Զավեն Կարապետյանը նախկինում դատված է եղել, բացի այդ՝ բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ ու հոգեկան խնդիրներ ունեցող: Նրա խոսքով, նա Վանաձորի տարեցների տանը գրանցվել է ընդամենը որպեսզի անձնագիր ստանա, բայց վանաձորցի չէ, և ամենակարևորը՝ երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չի եղել:


«Տարեցների տան աշխատակիցները հիշել են, որ նա նույնիսկ ծերանոցում չի մնացել, դատված է եղել, բայց երկար ժամանակ նրան ոչ ոք չի տեսել»,- հավելեց մեր զրուցակից Վանաձորի քաղաքապետը:

ՊԲ-ն անցկացնում է ճամբարային հավաքներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel