28.03.2024
Ադրբեջանում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր լրագրողը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Զախարովա. Ղարաբաղյան կարգավորման թեման միշտ ՌԴ ԱԳՆ օրակարգում է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ ջանքերի օրակարգում, սակայն ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հունիսի 18-ի հանդիպմանը Մոսկվայում չի քննարկվել: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում համանախագահների այցը տարածաշրջան, նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն արտահայտում է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությայն մեջ արտացոլված է նաև ռուսական դիրքորոշումը»,- ասել է Զախարովան:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվել է Մոսկվայում ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ Զախարովան ասել է.

«Ղարաբաղյան կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ջանքերի օրակարգում»,- հավելել է Զախարովան:

Ադրբեջանցիների հորինած «շախմատում» սևերով չի լինում հաղթել, դրանք հայերին են խորհրդանշում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար