18.04.2024
Ինչպես է պետությունը հետևողականորեն սովամահ անում ու նվաստացնում տարեցներին
prev Նախորդ նորություն

Հայ-իսրայելական «ատամնացավը». Ո՞վ է պատասխանատու ՀՀ հեղինակությանը հասցված վնասի համար

Հայաստանի և Իսրայելի միջև լուրջ սկանդալ է հասունանում, որը վերաբերում է հայաստանյան բուհերն ավարտած իսրայելցի քաղաքացիներին կեղծ դիպլոմներ տրամադրելու աղմկահարույց բացահայտմանը: Ինչպես հաղորդում է «Դեմարկեր» ֆինանսական պարբերականը, ներկայումս Իսրայելի ոստիկանությունը ստուգում է երկրի առողջապահության նախարարության ահազանգը կապված Հայաստանի ակադեմիական աստիճանների հետ, որոնք կարող են կեղծ լինել:

Ահազանգի հիմքում ընկած են փաստեր, թե Իսրայելում մի շարք գործակալներ են գործում, որոնք հավաքագրում են իսրայելցի արաբ ուսանողների, որ կտրվել են քննություններից կամ չեն կարողացել ուսումը շարունակել արտերկրի՝ Հորդանանի, Գերմանիայի կամ Իտալիայի բուհերում և նրանց full փաթեթով հնարավորություն են ընձեռում կրթություն ստանալ Հայաստանում: Այս պահի դրությամբ խոսքը թվով 200 մարդու մասին է, որոնք Հայաստան ժամանելուն պես ապահովվում են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև անմիջապես ուսումը շարունակում են երկրորդ կամ երրորդ կուրսից: Սակայն ավարտելիս նրանք ստանում են դիպլոմ, որում նշված է, թե ուսանողները 5-ամյա կրթություն են ստացել: Նմանատիպ ահազանգերը պատճառ են հանդիսացել, որ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Իսրայելի առողջապահության նախարարությունը չի հաստատում հայաստանյան բուհերի կողմից հարյուրավոր բժիշկներին կամ ստոմատոլոգներին տրված դիպլոմները:

Ավելին, մի քանի ամիս առաջ գերատեսչությունը, դիմելով Հայաստանում կրթվող կամ ուսում ստանալուն պատրաստվող ուսանողներին, որ կարող է ձևավորվել մի իրավիճակ, որի դեպքում հայաստանյան դիպլոմները կարող են ընդհանրապես չճանաչվել Իսրայելի կողմից:

Ուշագրավ է, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանում կեղծ դիպլոմների խնդիրը բարձրաձայնվում է, իսկ այս տարվա հունվարին ԱԱԾ-ն մի շարք դեպքեր բացահայտեց, երբ մասնավոր բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին տրամադրել: Ավելի ուշ երկու ռեկտորի անգամ մեղադրանք առաջադրվեց: Այն ժամանակ հայտարարվեց, որ կեղծ դիպլոմներ են ստացել ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների տասնյակ քաղաքացիների՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուզկեստանի և Իսրայելի:

VERELQ-ի տեղեկություններով, իսրայելցի առողջապահության նախարարության թիրախում մասնավորապես Հայաստանի երեք բուհ է հայտնվել, որ տրամադրում է ստոմատոլոգների դիպլոմներ՝ Հայբուսակ համալսարանը, Սուրբ Թերեզայի անվան համալսարանը և Ավանդական բժշկության համալսարանը: Հարկ է նշել, որ այս երեք բուհերը դեռ չեն ստացել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում, Հայաստանում այն ունի միայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։

VERELQ-ի հետ զրույցում Հայբուսակ համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Յանինա Մարինոսյանը, սկբզում լսելով հարցադրումը, նախ որոշեց հրաժարվել մեկնաբանությունից: Որպես պատճառաբանություն նա բերեց այն հանգամանքը, թե ռեկտորը ներկայումս Հայաստանում չէ, բայց երբ պնդեցինք, որ մեղադրանքը, հնարավոր է, իր կողմից ղեկավարվող ֆակուլտետին է ուղղված և հետաքրքրվեցինք՝ պաշտոնապես Իսրայելից ձեզ նման մեղադրանք կամ բողոք ներկայացվել է, խնդրեց իր հետ կապվել մեկ ժամից՝ ղեկին էր: Սակայն նշված ժամկետի ավարտին պարզվեց, որ դեկանը առհասարակ մոռացել է, որ մեզ հետ խոսել և պայմանավորվել է, իսկ երկրորդ անգամ հնչեցրած հարցը լսելով տվեց անհասկանալի մի պատասխան.

«Ես այդքանը չեմ հասկանում, ինձ իզուր էլ զանգել եք»: Այնուհետ նա անջատեց հեռախոսը:

Այս տհաճ իրավիճակը ստիպում է ենթադրել, որ նաև իրենց հասցեին հնարավոր մեղադրանքները գուցեև այնքան ել անհիմն չեն, եթե բուհի ղեկավարությունը նման ձևով է փորձում խույս տալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփումներից: Ինչպես նաև առհասարակ մեծ կասկածի տակ առնել նման անձանց կոմպետենտությունը, որոնք միտված են կրթել, երբ ակնհայտ իրենք դրա կարիքն  ունեն: 


Տարօրինակ է, որ մեկնաբանություններից զերծ մնաց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Նախարարի մամուլի խոսնակը մեզ հորդորեց դիմել հասցեատերերին, այսինքն այն բուհերին, որոնք այդ մասնագիտություններով դիպլոմներ են տալիս օտարերկրյա ուսանողներին: Սակայն անկհայտ է, որ հասցեատերը այս պարագայում ոչ միայն թիրախավորված բուհերն են, այլ հենց Հայաստանի Հանրապետությունը, որի միջազգային իմիջը, շարունակվող այս սկանդալի պատճառով, կարող է լուրջ հարվածի տակ դրվել: Դրա հետևանքներից մեկն էլ այն կլինի, որ Հայաստանը կկորցնի օտարերկրյա ուսանողների, իսկ միայն 2017-2018 ուստարում ՀՀ բուհերում կրթություն է ստանում 2341 օտարերկրացի:

Ինչ վերաբերում է մյուս երկու բուհերին՝ Սուրբ Թերեզայի անվան համալսարանին և Ավանդական բժշկության համալսարանին, պարզվեց, որ այս բուհերն անգամ կայք չունեն, իսկ տեղեկատուում նշված հեռախոսահամարներով որևէ մեկը այդպես էլ չպատասխանեց:

Այս ամբողջ սկանդալը չի առնչվում Երևանի պետական բժշկական համալսարանին: VERELQ-ի հետ զրույցում համալսարանի լրատվական հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյանը նշեց, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ հայ բժիշկներն Իսրայելում աշխատելու հարցում այսուհետեւ խոչընդոտների են հանդիպելու, չի վերաբերում բժշկական մայր բուհի շրջանավարտներին, որոնք այսօր աշխարհի տարբեր անկյուններում, ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում: Նրա խոսքով, Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարության թիրախը բնավ 100-ամյա ճանապարհ անցած և թե՛ քաղաքացիական, թե՛ պատերազմական իրավիճակում "մեր երկրի, մեր ժողովրդի համար առողջապահության մասնագետներ ապահովող բժշկական համալսարանը չէ".

«Կարևոր եմ համարում նշել նաև, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)-ի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Այս հանգամանքը ևս փաստում է, որ ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով և դասավանդման լեզուներով համապատասխանում են միջազգային չափանիշներին, որը գործնականում ապացուցված է թե՛ բուհի կողմից պատրաստված բժիշկ-մասնագետների տեսական բարձր գիտելիքներով և թե՛ նրանց գործնական ունակություններով»,- նշեց Շուշան Դանիելյանը՝ հավելելով, որ վերջին 6 տարիների ընթացքում ԵՊԲՀ-ն ավարտել է 10 իսրայելցի ուսանող, եւ որեւէ խնդիր, դժգոհություն, կապված նրանց հետագա մասնագիտական գործունեության հետ, բուհը չի ստացել:

Մինչ փորձում էինք կապ հաստատել թիրախում հայտնված հայաստանյան բուհերի ղեկավարության հետ, կեղծ դիպլոմների հարցը քննարկվեց նաև Ազգային Ժողովում: Մասնավորապես, ընդդիմադիր «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Մարինա Մարգարյանը հորդորեց իշխանություններին ավելի կոշտ քաղաքականություն վարել նման հարցերում և անգամ փակել այն ուսումնական հաստատությունները, որոնց սխրագործությունների մասին բացահայտումները առաջին հերթին հարվածում են երկրի հեղինակությանը.

«Մեր փոքր հանրապետությունում ունենք 5-6 բժշկական կրթական հաստատություն, բայց գաղտնիք չէ, որ այդ հաստատությունները չունեն լիարժեք գիտամանկավարժական ներուժ և պատրաստում են անորակ բժիշկներ: Այդ հաստատությունները շատ դեպքերում մատուցում են հեռակա ուսուցման ծառայություն ու խնդիրներ են ստեղծվում, օրինակ, տարվա սկզբին բացահայտվեց, որ տրվել են դիպլոմներ մարդկանց, որոնք բացակայում են հանրապետությունից և չեն մասնակցել անգամ պետական քննությանը: Բայց այդ հարցը կոծկվեց և որևէ միջոցառումներ տեղի չունեցան»,- հայտարարեց պատգամավորը:

Այնուհետ Մարինա Մարգարյանը, դիմելով վարչապետին, հորդորեց այդ բժշկական հաստատությունները փակել՝ չվստահելով նաև հավատարմագրման գործընթացին, որը, պատգամավորի, հարցի լուծում չէ, հաշվի առնելով կոռուպցիոն առկա համակարգը:

Լիա Խոջոյան

Անզուգարան երկիր Հայաստան. տուրիստները շարունակում են «ծաղիկ հավաքելով» շրջագայել
Հաջորդ նորություն next
 Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին
17.04.2024
Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel