28.03.2024
ԵԱՏՄ-ի հետ չկա անհամաձայնություն Երևան-Բրյուսել հարաբերություններ սկսելու հարցում. Վաչե Գաբրիելյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը տեղափոխվել է Երևան և նշանակվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Յուրի Խաչատուրովի, տեղակալ: Համապատասխան հրամանագիրը հունիսի 15-ին ստորագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն օրը, Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Նախագահի հրամանագիրը մասնակիորեն հաստատեց ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ Մովսես Հակոբյանն առաջիկայում Հայաստանում նոր պաշտոն կստանա: Սակայն հայտնվում էր, որ ի սկզբանե մտադրություն է եղել Հակոբյանին Արցախից բերել եւ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել՝ այդ պաշտոնից ազատելով գեներալ Յուրի Խաչատուրովին: Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկատվության՝ դա տեղի չի ունեցել, քանի որ Խաչատուրովի «ռուս գործընկերները կտրուկ դեմ են արտահայտվել նրա պաշտոնանկության գաղափարին»:

Ամեն դեպքում կադրային փոփոխությունը տեղի ունեցավ և որոշումը, ինչպես այդ առիթով նշել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կայացվեց ռազմա-քաղաքական մակարդակում: Օհանյանն չէր հերքել և ոչ էլ հաստատել էր Հակոբյանի՝ նոր պաշտոնի նշանակաման մասին տեղեկատվությունը:

ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը, ով նախկինում եղել է ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարը, ուղղակի բազմանշանակ հայտարարել էր. «Հենց որ այդպիսի որոշում կայացվի մենք անմիջապես կտեղեկացնենք հասարակությանը»:

Օհանյանը, ով մինչև նախարար նշանակվելը եղել է նաև Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ասել էր, որ կադրային փոփոխությունների մասին որոշումները պետք է դիտարկել ծառայողական աստիճանակարգում պրոֆեսիոնալ զինվորականների աճի կոնտեքստում: «Իսկ խոսակցություններն այն մասին, որ այս կամ այն պաշտոնական անձերը Ղարաբաղից տեղափոխվում են Հայաստան այնքան էլ տեղին չեն», - հավելել էր նա:

Հիշեցնենք, որ Հակոբյանը վերջերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նրան առաջարկվել է արդյոք ՀՀ ԶՈւ գլխաովր շտաբի պետի պաշտոնը, նշել է, որ զինվորականներին չեն առաջարկում պաշտոն՝ նրանց նշանակում են:
Գյումրիում ռուսաստանցի զինծառայողին հնարավոր է սպանել են սպային մատնելու համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար