28.03.2024
Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցի ճգնաժամը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բախումներ Վանում և Բինգյոլում. ՔԱԿ 20 զինյալ է սպանվել

Վանում և Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ ավիագործողության հետևանքով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 20 զինյալ է սպանվել: Այդ մասին ասվում է թուրքական Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:


«Վան գավառի Գեվաշ շրջանում օդային գործողության արդյունքում հունիսի 13-ին ՔԱԿ 4 զինյալ է սպանվել: Ավիացիոն գործողություն է անցկացվել նաև Իրաքի հյուսիսում՝ Հաքուրք շրջանում, որտեղ սպանվել է 5 զինյալ, իսկ հյուսիսային Իրաքի Զապ շրջանում՝ 11 զինյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Ըստ գլխավոր շտաբի, ոչնչացվել է նաև ՔԱԿ զինամթերքի պահեստն ոը զենիթային կայանքը: ՔԱԿ զինյալների և թուրք զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Բինգյոլ գավառում: 2 թուրք զինծառայող է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հայացք Թեհրանից. ԱՄՆ–ը և Սաուդյան Արաբիան ԻՊ–ի «հայրեր» են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար