29.03.2024
Կարևորը կայունության պահպանումն է տարածաշրջանում. միջնորդներն Արցախում են
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՏՄ-ից մինչև ԱՄՆ. Հայկական գինիները ցանկանում են տեղավորվել բարձարժեք շուկայում

Գինին գրականության, երաժշտության, քանդակագործության եւ այլ արվեստների հետ համատեղ երկրի այցեքարտն է հանդիսանում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:


Նախորդ շաբաթ Հայաստանը ներկայացել էր իր գինիներով հանրահայտ Smithsonian Associates կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Գինու քաղաքակրթության սկզբնաղբյուր» փառատոնին: Որպես գինու բնօրրան, Հայաստանը՝ Վրաստանի, Պաղեստինի, Իսրայելի եւ Թուրքիայի հետ միասին ներկայացված էր Վաշինգտոնում անցած փառատոնին, պատմում է գինեգործ Վահե Քեշգերյանը.


«Թեեւ մենք գինեգործական հազարամյակների պատմություն ունենք, խորհրդային ժամանակներում լռություն էր այս ոլորտում, իսկ այժմ, վերջին 5-6 տարիներին, հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, իսկ գինի խմելու մշակույթը Հայաստանում միշտ եղել է»:


Միացյալ Նահանգներում հայկական գինիները բավականին մեծ հետաքրքրություն են վայելում: Ընդամենը մի քանի տարի առաջ ԱՄՆ ներկրված «Կարաս» գինիներն արդեն իսկ սկսում են իրենց արժանի տեղը գրավել ամերիկյան շուկայում.


«Ամերիկյան շուկան մեզ համար նպաստավոր կլինի 1-2 տարի անց, քանի որ իրենք սիրում են նոր գինիներ, նոր համեր»:


Վահե Քեշգերյանի խոսքով, հայկական գինեգործության վերածննդի հետ միասին մեծ առաջընթաց է ապրել հայկական գինիների որակը, որն աննկատ չի մնացել արտերկրյա սպառողների կողմից:


Հայկական գինիների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծ է, հաշվի առնելով դրանց թիկունքին կանգնած դարավոր պատմությունը, նշում է փառատոնի կազմակերպիչ, Smithsonian Associates խորհրդի տնօրեն Ֆրեդերիկա Ադելմանը.


«Գինի ըմպելիս, ասես հասկանում ես տվյալ գինու ակունքը հանդիսացող երկրի պատմությունը»: Ֆրեդերիկա Ադելմանի խոսքով, գինեգործություն, ինչպես ցանկացած արվեստ, ունի եւս մեկ կարեւոր հատկություն՝ այն միավորում է մարդկանց եւ մշակույթներ:


Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կարծում է, որ այաստանի տեղը համաշխարհային շուկայում բարձրարժեք գինիների շուկան է, գրում է tert.am-ը:


ԵԱՏՄ շուկայում, որի մաս կազմում է նաեւ ՀՀ-ն, ըստ Ավագ Հարությունյանի, Հայաստանը քանակություն ապահովելու խնդիր ունի: «Այն էժան ապրանքի շուկա է և այնտեղ մենք քանակի խնդիր ունենք: Այնքան քանակ չունենք, որ այդ էժան շուկայում կարողանանք ապահովել: Հայաստանի տեղը համաշխարհային շուկայում բարձրարժեք գինիների շուկան է»,-նշում է նա՝ հավելելով, որ ՀՀ-ի թիրախը պետք է Եվրոպական շուկան լինի:


ՀՀ ազգյաին վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար - ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,639.9 հազար լիտր գինի, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 27.9%-ով։


Հայաստանում աճեցվող խաղողի միայն 5%-ն է օգտագործվում գինու արտադրության մեջ, մնացած 95% —ից կոնյակ է պատրաստվում։ Թեպետ գինու և կոնյակի արտադրության ծավալները Հայաստանում աճում են, սակայն գինեգործները շարունակում են կորուստով աշխատել։ Մասնավորապես` սա կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ, քանի որ սպառման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ 

«Վթարային արգելակ». ԵՄ-ից արտաքսված հարյուրավոր վրաստանցիներ, ի՞նչ է սպասվում Ուկրաինային
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար