28.03.2024
Իրանցի գեներալ.ԱՄՆ–ն աջակցություն է ցուցաբերում ԻՊ–ին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայում վերջին 2 տարում սպանվել է 10.000-ից ավելի քուրդ զինյալ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, խոսելով «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) խմբավորման դեմ թուրքական ԶՈւ-ի տարած պայքարի գրանցած արդյունքների մասին, հայտարարել է, որ վերջին 2 տարում սպանվել է ավելի քան 10.000 քուրդ գրոհային։


Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Թուրքիայի ՊՆ ղեկավարը հավաստիացրել է, որ ՔԱԿ-ը գործելու անընդունակ է դարձել: «Մենք շարունակելու ենք պայքարել՝ մինչև վտանգի ամբողջական չեզոքացումը», - ասել է նախարարը։


2015 թ. ամռանից սկսված թուրք-քրդական լայնածավալ զինված բախումները շարունակվում են մինչ օրս, չնայած թուրքական կողմը պարբերաբար հայտնում էր, որ «PKK-ի զինյալներին ամբողջությամբ չեզոքացրել են»:

Իրաքն ուզում է միջնորդ լինել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար