28.03.2024
Էրդողանը հավանության է արժանացրել Կատարում թուրք զինծառայողներ տեղակայելու օրենքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայի ԱԳՆ. Անկախության հանրաքվեի մասին Իրաքյան Քրդստանի որոշումը սարսափելի սխալ է

Իրաքի քրդական ինքնանվարության իշխանությունների որոշումը անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, սարսափելի սխալ է՝ հարկավոր է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները մտադիր են անկախության մասին հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին:

«Իրաքի քրդական ինքնավարության անկախացման մասին հանրաքվե անցկացնելու որոշումը համարում ենք սարսափելի սխալ: Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանումն այդ երկրի հանդեպ թուրքական քաղաքականության հիմնարար սկզբունքն է: Դա տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր պայմանն է»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, հանրաքվեի մասին որոշումը չի արտահայտում իրաքյան ժողովրդի կամքը: Ըստ հայտարարության, ահաբեկչական ԻՊ դեմ պայքարի պայմաններում հարկավոր է, որ երկիրը միասնական լինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ հանրաքվեն ԻՔ անկախության մասին կանցկացվի մոտ ապագայում:

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի ֆոտոլրագրողը վերադառնում է հայրենիք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար