28.03.2024
ՀՀԿ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու խնդիրը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սերժ Սարգսյանը ընդունել է Տեր-Պետրոսյանի հանդիպման առաջարկը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել վերջինիս հետ: Տեր-Պետրոսյանն օրեր առաջ հրապարակած բաց նամակում առաջարկել էր Սերժ Սարգսյանին հանդիպել «դեմ առ դեմ» Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման համար:

Պատասխան նամակում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել սույն թվականի փետրվարի 17-ին իրեն հասցեագրած բաց նամակում արտահայտած մտահոգության համար: «Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ:

Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող», - ասաված է նախագահի պատասխանի մեջ, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:

Հիշեցնեն հունվարի 29-ին Տեր-Պետրոսյանը հադես էր եկել ծավալուն հոդվածով վերջերս ընդունված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրի» վերաբերյալ: ՀԱԿ առաջնորդը հինգ կետերով քննադատել էր հռչակագիրը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել էր Սարգսյանին հանդիպել «դեմ առ դեմ հանուն ընդհանուր գործի շահի», որն ըստ ՀԱԿ առաջնորդի՝ պետության դիրքորոշման հստակեցումն է Հայոց ցեղասպանության հարցում:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ: Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն:

Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել», - նշվում է նախագահի նամակում:
Հայաստանը պետգնումներում նախապատվությունը տալու է ԵՏՄ արտադրանքին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար