29.03.2024
Վարչապետը Կազանում հանդիպել է Բելառուսի գործընկերոջ հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՏՄ պետություններում՝ 2014թ-ից հետո առաջին անգամ, արձանագրվել է զգալի տնտեսական աճ

2017 թվականին ԵԱՏՄ բոլոր հինգ պետություններում, 2014 թվականից հետո առաջին անգամ արձանագրվել է զգալի տնտեսական աճ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:


Ինչպես տեղեկացնում է ԵՏՀ լրատվական ծառայությունը, Սարգսյանը նշել է, որ 2017 թվականի հունվար- մարտ ամիսներին միության պետությունների արտաքին առևտրի ծավալը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելացել է 29,6%ով: Փոխադարձ առևտրի աճը կազմել է 31,1%:


«Ավելանում է ընկերությունների թիվը, որոնք ներդրումներ ունեն ԵԱՏՄ պետություն-գործընկերներից: Աճում է տնտեսության իրական սեկտորը, բեռնա և ուղևորափոխադրումների ծավալը: Հանձնաժողովի կանխատեսումը մինչև 2019 թվական՝ կայուն-բարենպաստ»,- ընդգծել է նա:


Տիգրան Սարգսյանը նշել է, որ միայն 2016-2017 թվականներին ԵԱՏՄ պետությունները պայմանավոևվել են ներքին շուկայում 60 խոչընդոտների վերացման շուրջ: Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաէներգիայի, նավթի, գազի, տրանսպորտի բնագավառներում, ինչպես նաև համատեղ նախագծեր են մշակվում տիեզերքի, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների մասով: Այս  և մի շարք այլ գործողություններ, նրա խոսքով, ԵԱՏՄ-ում ձևավորում են դրական ձեռներեցության մթնոլորտ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար