25.04.2024
«Հայֆիլմ», «Հայփոստ». Ո՞ր պետական ընկերությունները կմասնավորեցվեն 2017-2020 թթ-ին
prev Նախորդ նորություն

«Բելավիա» ավիաընկերությունը մեկ տարվա դադարից հետո վերադարձավ Հայաստան

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ին, վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:


Նշենք, որ ավիաընկերությունը տարեսկզբին թույլտվություն էր ստացել իրականացնել թռիչքները Քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթեր իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:


Հիշեցնենք, որ վերջին չվերթն այս ուղղությամբ «Բելավիա»-ն իրականացրել էր ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թվականի փետրվարի 4-ին:

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսից կիրականացնի Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթներ
Հաջորդ նորություն next