29.03.2024
Միլի Մեջլիսը` ՌԴ–ում Ադրբեջանական Կոնգրեսի փակման մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողան. ԲԹԿ երկաթուղին շահագործման կհանձնվի մի քանի ամսվա ընթացքում

Մի քանի ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի կենտրոնական միջանցք՝ «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղկացուցիչը հանդիսացող «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը: Այս մասին Պեկինում՝ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ֆորումի բացման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիբ Էրդողանը:


Էրդողանի խոսքով, Թուրքիան պատրաստ է լիովին աջակցել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։


«Համարում եմ, որ համագործակցության նման մոդելից բոլորը միայն կշահեն և Թուրքիան պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ նախաձեռնությանը»,- ասել է Էրդողանը։


Նրա խոսքով, այդ տրանսպորտային նախագիծը ավանդ կներդնի՝ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միացած երկրների ենթակառուցվածքի և տեխնիկական հնարավորությունների զարգացման մեջ և կնպաստի ցամաքային, ծովային և օդային հաղորդակցության ծրագրերի առաջընթացին։ 

Հնարավոր է՝ Ադրբեջանում մահապատիժը վերականգնվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար