29.03.2024
Կոշտ գծի կողմնակիցների հաղթանակի դեպքում Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թեհրանի քաղաքապետը հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին

Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցապայքարից դուրս գալու և այաթոլլահ Իբրահիմ Ռաիսիի թեկնածությունն աջակցելու մասին:

Թեկնածուի հայտարարությունը հայտնվել է Իսլամական հեղափոխության ազգային ճակատի նիստից հետո, որին անդամակցում են Ղալիբաֆըւ և Ռաիսին: Ազգային ճակատը կարող էր առաջադրել միայն մեկ թեկնածություն և կատարվել է ընտրություն հօգուտ Ռաիսիի:

«Ես կայացրել եմ այդ որոշումն Իսլամական հեղափոխության ուժերի ազգային ճակատի միասնականությունը պահպանելու համար: Ես կոչ եմ անում ճակատի բոլոր աջակիցներին օգնել այաթոլլահ Իբրահիմ Ռաիսիին հաղթել ընտրություններում՝ երկրում փոփոխություններ անցկացնելու և տնտեսությանն աջակցելու համար»,- ասված է Ղալիբաֆի հայտարարությունում:

Այսպիսով, Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների թիվը հասել է հինգի, որոնց թվում են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին և Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:

Հայացք Թեհրանից. Սիրիայի կազմաքանդումը «դոմինոյի էֆեկտ» կունենա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար