29.03.2024
Ադրբեջանական զինուժը Թալիշի ուղղությամբ կատարել է շուրջ 10 տանկերի տեղաշարժ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հակառակորդը գնդակոծել է Շանթ հետուստաընկերության մեքենան, օպերատորը վիրավորվել է. վիդեո

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:


Ինչպես տեղեկացնում են Շանթ հեռուստաընկերությունից, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Հավելյալ մանրամասները`Հորիզոնի թողարկումներում:



Նկարահանման խմբի ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտնել է, որ վիրավորում ստացած «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ եւ վիրահատվել:


Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, ներկայացնելով միջադեպի մանրամասները, նշել է, որ «Շանթ»-ի օպերատորը վիրավորվել է մարտական դիրքերի միջտարածությունում: 


«Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ եւ ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:


Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»,- գրել է Հասրաթյանը:

Վարչապետը ծափերի ներքո Արփինե Հովհաննիսյանին ճանապարհեց ԱԺ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար