Էրդողանը կոչ է արել պայքարել Երուսաղեմի «հրեականացման» դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետ Ռամի Համդալլայի հետ հանդիպմանը խոսել է Երուսաղեմի պաշտպանության և այն «հրեականացնելու» դեմ պայքարի անհրաժեշտության մասին, փոխանցում է newsru.co.il–ը։

Էրդողանն այդ հայտարարությունն արել է պաղեստինա–իսրայելական հարաբերությունների կարգավորման քննարկման շուրջ ու կոչ է արել այդ հարցում ստանալ միջազգային հանրության աջակցությունը։

Ստամբուլում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Մահմուդ Աբբասի վարչակազմում Երուսաղեմի հարցերով նախարարն ու կրոնի հարցերով նախարարը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...